«Ցարը և սուլթանն Ասորիքում բախվել են միմյանց». Վարդան Ոսկանյան
![]() 378 Շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ., 04:15 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանը և Թուրքիան իրենց պատմության ընթացքում բախվել են Բալկաններում, Ղրիմում, Կովկասում, Արևմտյան Հայաստանում և այլուր, իսկ հիմա միմյանց դեմ փաստացի պատերազմ են մղում Սիրիայում։ Տպավորություն է ստեղծվում, որ Դամասկոսում, Մոսկվայում և Թեհրանում որոշում է կայացվել, որ Սիրիայի հանդեպ ակնհայտ թշնամական դիրքորոշումներ որդեգրած և այս պետության խաղաղ կյանքն, ըստ էության, դժոխքի վերածած հիմնական դերակատարներից մեկն այսուհետ պետք է դուրս մղվի սիրիական տարածքներից՝ նույն այն վայրերից, որոնք Անկարայի ռազմաքաղաքական միտքը համարում է Թուրքիայի ռազմավարական խորությունն ապահովելու և Մերձավոր Արևելքում գերիշխելու կարևոր բաղադրիչ։ Ցարը և սուլթանն Ասորիքում բախվել են միմյանց․ առաջին հայացքից ապագայապաշտական թվացող այս պատկերն արդեն իրականություն է»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
