Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Լկտի սուտ». Լյովա Եղիազարյան

«Լկտի սուտ». Լյովա Եղիազարյան
430
Երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ., 11:15

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես ականատես ստիպված եմ պատասխանել:
Վերջերս, Քոչարյանի որդին և նրա վարձու սպասյակները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը Մյասնիկյանի արձանի մոտ մենակ է թողել ժողովրդին ու փախել է: Լկտի սուտ:

Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանն ամենավերջինն են հեռացել Մյասնիկյանի արձանի մոտից, երբ արդեն այնտեղ մնացել էինք մի քանի տասնյակ մարդ: Մեզ ճանապարհեցին, նոր իրենք հեռացան: Դա գիշերվա ժամը 3-ի մոտերն էր»: