«Մինչև ե՞րբ պիտի քաղաքացիներին հնի հանցանքներով կերակրեն». Հրայր Կոստանյան
282
Չորեքշաբթի, 04 մարտի, 2020 թ., 17:20
«Հայք» ազգայնականների միավորման հիմնադիր անդամ Հրայր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ լսումներին ու, առհասարակ, քաղաքական դաշտի քննարկումներին եմ հետևում... Իշխանական թևը չի դադարում անընդմեջ հնի ու իրենց՝ իբրև նորի համեմատություններ անել, համառորեն փորձում է համոզել, որ իրենք լավն են... լոկ խոսքեր... Ակամայից հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է համեմատություն արվում մինչ օրս ակտիվորեն գործող ակնհայտ անորակ, դավաճան, ոճրագործ ու թլանաչի համակարգի ներկայացուցիչների հետ... Օրինակ, այսօրվա իշխանությունն ինչո՞ւ չի համեմատվում Շվեյցարիայի, Իսլանդիայի, Սինգապուրի, Գերմանիայի, Հարավային Կորեայի, ՀԱՊԿ-ի, կամ այլ պետությունների իշխանությունների հետ, որոնք պետությունն օգտագործում են որպես քաղաքացու շահերի սպասարկման գերհզոր մեխանիզմ՝ մեքենա, այլ ոչ թե իշխանության գալուն պես, իրենց նույնականացնում պետության հետ ու բոլոր ընդդիմախոսներին, առանց տարբերակելու, անվանում հակապետական...(Հիշո՞ւմ եք, սեռժն էլ էր ասում. «Պետության դեմ եք դուրս եկել»): Մինչև ե՞րբ պիտի քաղաքացիներին հնի հանցանքներով կերակրեն ու հնի անհնարին վերադարձի արհեստական վախերն օգտագործելով շեղեն.... Շեղեն ու հանցագործ հներին կամ արդարացնեն, կամ քրեական գործերը կարճեն, կամ էլ նրանց անհետացնեն երկրից... Ո՞վ կարող է ասել, ի՞նչ կապ ունի ՍԴ-ն Միհրան Պողոսյանի փախուստի հետ, սեռժի Վաչոյի արդարացման հետ, Երվանդ Զախարյանի դեմ հարուցված գործի կարճման հետ, Մայրապետյանի անհետացման հետ կամ, դավաճան, թալանչի ու ոճրագործ սեռժին առաջադրված անհեթեթ ու ծիծաղելի մեղադրանքի հետ... Կարծում եմ՝ այս ամենը կշարունակվի դեռ շատ երկար, քանզի համատարած տգիտությունը՝ որ բոլոր իշխանությունների խաբեությունների ու ստորությունների իրականացման ու իշխանության պահպանման կարևորագույն պայմանն է և պնակալեզությունը, որ մարդկային ամենանողկալի դրսևորումներից մեկն է, թույլ չեն տալիս արժեքային փոփոխություններ տեղի ունենալ, սակայն օրվա իշխանությանը թույլ են տալիս անվերջ խաբել...հնարավորություն չեն ստեղծում, որպեսզի պահանջատեր և իրավագիտակից հանրություն առաջանա, սակայն օրվա իշխանությանը թույլ են տալիս անգիտակցաբար ամեն խոսքին ու քայլին դրական գնահատական տվող անգիտակից զանգվածներ ունենալ... Տգիտությունն ու պնակալեզությունը հնարավորություն են ստեղծում հեղափոխության քողի տակ նախկինների հանցանքների մաքրազերծման անխոչընդոտ գործընթաց իրականացնել և դա կշարունակվի...քանզի Պողոսները շատ են...
Հ. Գ. Հանրաքվեի հանձնաժողովի անդամների ցուցակը ՀՀԿ֊ականներով համալրելն էլ ռեաբիլիտացիայի (մաքրազերծման) ակնհայտ դրսևորումներից է... ով ՔՊ-ի հետ է՝ ՀՀԿ-ական չի»: