«Էնպիսի փաստեր կներկայացնեմ պարոն Փաշինյանին, որ կզարհուրի». ծեծի ենթարկված սպայի հայր
![]() 594 Շաբաթ, 07 մարտի, 2020 թ., 12:25 Արդեն հայտնել էինք, որ դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում «Մուրացան» հոսպիտալի դիմաց։ «Երեկվա դրությամբ ազատ են արձակել այն մարդուն, ով 100 տոկոսով մասնակից է եղել իմ որդու ծեծին: Դիմում եմ Վերաքննիչ դատարանի դատավորին, եթե քո որդուն էլ ջարդեին, դու կազատեի՞ր ծեծողներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանի հայրը: Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը։ Ակցիայի ժամանակ Մխիթարյանի հայրը հայտարարել է, որ հինգշաբթի՝ մարտի 12-ին կգնա Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անելու. «Էնպիսի փաստեր կներկայացնեմ պարոն Փաշինյանին, որ ինքը կզարհուրի, քանզի իր որդին էլ ա բանակում»,- ասել է նա: Նշենք, որ Արա Մխիթարյանն արդեն վեց ամիս՝ կոմայի մեջ է: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
