«Բայց որքան կեղծ է ամեն ինչ». Արթուր Ղազինյան
![]() 482 Շաբաթ, 07 մարտի, 2020 թ., 16:05 «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. «Արա Մխիթարյանին դաժանորեն ծեծի ենթարկած անձին ազատ են արձակել, գրավով, դատարանը... Արա Մխիթարյանի մասին գրելիս ամեն անգամ հիշում եմ Վահե Ավետյանի ողբերգական դեպքը, երբ այսօրվա իշխանությունների կարկառուն ներկայացուցիչները կամովին փռվում էին ասֆալտին, բոցաշունչ ելույթներ էին ունենում արդարության ու արդարադատության մասին, հայհոյում պետությունն ու իշխանություններին։ Այն ժամանակվա փողոցային ակտիվիստները, որոնք առիթը չէին կորցնում պատվերով փողոցներում պառկելու ու արդարություն պահանջելու, այսօր թանկարժեք կոստյումներով ու փողկապներով ծվարել են իշխանության տարբեր կաբինետներում և վայելում են ծառայողական մեքենաներն ու քարտուղարուհիներին, միլիոնների հասնող պարգևավճարներն ու անվերջանալի գործուղումները։ Նրանց այլևս չի հետաքրքրում արդարությունը, արդարադատությությունը, օրինականություն, մարդու իրավունքներն ու ազատությունները։ Խնդիրը լուծված է, իշխանությունը վերցված։ Իսկ հայկական բանակի փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը տղայի հոսպիտալի մոտ բողոքի ակցիա է անում, սակայն Վահե Ավետյանի առիթով իրենց պատառոտող պետական չինովնիկ դարձած քաղակտիվիստները չկան, կորել են, հավես չկա։ Բայց որքան կեղծ է ամեն ինչ...»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
