«Սա նշանակում է՝ թքած ունենք ՀՀ օրենքների և իրավապահ համակարգի վրա». Նորայր Նորիկյան
![]() 388 Կիրակի, 08 մարտի, 2020 թ., 15:20 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրությամբ դիտեցի վարչապետ Ն. Փաշինյանի այսօրվա հանդիպումը զինված ուժերում տարբեր տարիներին արձանագրված ողբերգական դեպքերի արդյունքում մահացած զինծառայողների ծնողների հետ: Իրավապահ համակարգի նկատմամբ այսպիսի բացահայտ անվստահության դրսևորում և խոստովանություն հնարավոր չէ պատկերացնել: Արձանագրելով վերը նշված մարմինների անարդյունավետ գործունեությունը, վարչապետը մահացած զինծառայողների ծնողներին առաջարկել է ստեղծել, ըստ էության, այլընտրանքային քննչական խումբ, ով կունենա դատավարական և օպերատիվ հետախուզական գործունեության մասին հանձնարարություն տալու իրավասություն, ով կքննարկի յուրաքանչյուր դեպքը և իր եզրակացությունը կներկայացնի հրապարակայնորեն: Այս առաջարկն արվել է պայմանով, որ այդ եզրակացությունից հետո, ըստ էության, մահացած զինծառայողների հարազատները համակերպվեն «՛Ճշմարտության» հետ: Ես չգիտեմ, թե Հայաստանի վարչապետին ովքեր են այսպիսի «դարակազմիկ» խորհուրդներ տալիս, բայց սա նշանակում է, որ մենք թքած ունենք ՀՀ օրենքների և իրավապահ հակակարգի վրա և ինքներս մեզ համար օրենքներից դուրս կազմում ենք քննչական խմբեր՝ այս կամ այն հանցագործությունները բացահայտելու համար: Եթե իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն և իրենց գործառույթները պետք է իրականացնեն վարչապետի առաջարկով ձևավորված այս կամ այն մասնագիտական խումբը, հարց է առաջանում՝ այդ գեներալական ուսադիրներով, ծառայողական մեքենաներով, պերճաշուք աշխատասենյակներով և չգիտես արդեն քանի անգամ պարգևավճար ստացող «Պրոֆեսիոնալ» դատախազներն ու քննչական մարմինների ղեկավարներն ի՞նչով են զբաղված: Պարո՛ն վարչապետ, այս գործերով քննությունները պետք է իրականացվեն ՀՀ օրենսդրության տառին համապատասխան, և «Ճշմարտությունը» պետք է բացահայտվի միայն ու միայն դատարանում: Հ.Գ. Առաջիկա օրերի ընթացքում առավել մանրամասն կներկայացնեմ իմ դիրքորոշումը նշված հարցի կապակցությամբ»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
