«Եթե մինչև հիմա ձեր օրենքը չի գործել, ուրեմն սա է լուծումը». Ժաննա Ալեքսանյան
![]() 346 Երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ., 11:40 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի երեկվա ընդունելությունը զոհված զինծառայողների ծնողներին՝ մարդկային էր, անկեղծ, նույնիսկ հոգատարություն կար: Ընդունելությունն այնպիսին էր, ինչպես վայել է քաղաքակիրթ և մարդկային երկրին: Սա է այն օրինակը, որով պետք է առաջնորդվեն իրավապահ մարմիններն ու այս դեպքում Պաշտպանության նախարարությունը, որոնք արդեն տասնամյակներ, մեղմ ասած, մերժում են, թե՛ իրավական և թե՛ մարդկային լուծումները: Հանդիպումից հետո ֆեյսբուքում հայտնված այն գրառումները, ըստ որոնց հեղինակների, օրենքից դուրս են հարցի լուծումները, այսպես ասենք, դեմագոգիա են: Եթե այսպես կլուծվի հարցը, ուրեմն այս պահի լուծումը սա է, քանի դեռ չի լուծվել հիմնական հարցը: Իրավապահները պիտի սովորեն օրենքի հիմքում դնել մարդկայինը, ապա առաջնորդվեն օրենքով: Օրենքը մարդու համար է: Եթե մինչև հիմա ձեր օրենքը չի գործել, ուրեմն սա է լուծումը: Ծնողները հեռացան բավարարված, մնում է առաջարկվածն իրականություն դառնա: Կարևոր մի բան էլ. հեռանալուց առաջ Նանա Մուրադյանն ասաց. «Պարոն վարչապետ, գոնե տարին մեկ անգամ հիշեք մեր որդիներին...»: Սա իմ ասած մարդկայինն է, և վարչապետը պետք է մտածի սրա մասին»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
