«Եթե ամսի 8-ին ընտրվել ես վարչապետ, ամսի 9-ին արդեն պետք է սահմանադրական փոփոխություններ անեիր». Հուսիկ Արա
![]() 332 Երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ., 00:35 «Միշտ եղել է մտավորականների ստվար զանգված, որոնց գործը տվյալ իշխանությանը գովերգելն է: Կա մտավորականների փոքր զանգված, որոնք բացահայտ քննադատում են իշխանության թերացումները, բացթողումները, և նրանք ավելին են անում այդ իշխանության, պետության համար, քան՝ մշտապես գովերգողները»,- «168 ժամ»-ի եթերում ասել է բանաստեղծ Հուսիկ Արան: Անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին՝ բանաստեղծն ասել է. «Հայաստանի թիվ մեկ խնդիրը Հրայր Թովմասյանը և այդ դատավորները չեն, ժողովրդի մեծ մասը տեղյակ էլ չէ դրանից, իր առօրյա մտածմունքների մեջ ՍԴ-ն չկա: Երբ ասում են՝ ահա, պետք է ազատվել նախկին իշխանության մնացուկից, նախկին իշխանության դրածո է նույն դատախազը, նախագահը, իսկ ամենամեծը, որ մնացել է՝ Տիգրան Մուկուչյանն է: Նույն այսօրվա իշխանությունները նախկինում ասում էին՝ ընտրակեղծարարություններ են եղել, և այլն, հետևաբար, ըստ նրանց խոսքի՝ երկրի թիվ մեկ թշնամին Տիգրան Մուկուչյանն է: Դու նրան պահել ես, որ հիմա էլ քեզ համա՞ր նկարի: Դու առաջինը հենց այդ ինստիտուտը պետք է փոխեիր: Եթե ամսի 8-ին ընտրվել ես վարչապետ, ամսի 9-ին արդեն պետք է սահմանադրական փոփոխություններ անեիր, դու եկել ես և սուպերվարչապետությունն ես մերժել: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի վրայով և Հրայր Թովմասյանի ձեռքով կարված կոստյումը Նիկոլ Փաշինյանն է այսօր հագնում, և շատ լավ նստում է վրան: Հիմա ի՞նչ է նշանակում՝ Հրայրին փոխում ես, բայց նրա գրած Սահմանադրությունը դու պահում ես, սա է ամբողջ խնդիրը»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
