«Կոշ» ՔԿՀ պետը հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործո՞վ. «Ժողովուրդ»
![]() 351 Երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ., 09:35 ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՔԾ-ում վերջինիս հարցաքննությունը կապված է իր դեմ հարուցված կաշառքի քրեական գործի հետ: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին կաշառքի գործով ձերբակալեց, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը ներկայացրել էր, որ նախկին դատապարտյալը ավտոլվացման կետում հետաքրքրվել է Լյովա Բաղդասարյանի ավտոմեքենայով, իբր, գնելու նպատակով և գումարը մեքենայում է թողել: Նշենք, որ նախաքննական մարմինը չի բացառում, որ Լյովա Բաղդասարյանը հարցաքննության հրավիրվի Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՔԾ է կանչվել որպես տուժող 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր դեմ իրականացված հարձակման գործով: Իսկ, ահա, այդ ժամանակ «Կոշ» ՔԿՀ պետ է եղել Լյովա Բաղդասարյանը»,-գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
