«Արձակուրդում գտնվող վարչապետը, միևնույն է, մնում է վարչապետ». Ալեն Սիմոնյան
![]() 369 Երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ., 14:45 ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արձակուրդում գտնվող վարչապետը միևնույն է մնում է վարչապետ: ՀՀ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը սահմանում է մի շարք նախընտրական քարոզչության մի շարք արգելքներ, օրինակ՝ քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների կիրառում, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, և այլն, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։ Հիմա, վարչապետը, որն անկախ արձակուրդում լինելու հանգամանքից, շարունակում է լինել գործող վարչապետ, հանդիսանում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն պետական պահպանությունն ապահովվում է մի շարք միջոցառումների իրականացմամբ, այդ թվում՝ պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանության, հատուկ կապի և ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ իրականացմամբ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
