«Ասել են՝ շեֆի սանիկն ա, ելումուտը մի գրանցեք». Ն. Փաշինյան
![]() 348 Երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ., 14:50 Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչության շրջանակներում, քաջարանցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևոր տեղեկություն հայտնեց. «Վերջերս հրապարակում եղավ ու հետաքննություն է սկսվել, որի համաձյան՝ Ռ. Քոչարյանի պաշտպանը, ով Հրայր Թովմասյանի սանիկն է, էն ժամանակներում, երբ Մարտի 1-ի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել ու նրա ելումուտը չի արձանագրվել սահմանված կարգով: Հետաքննություն է սկսվել դրա առիթով, ոստիկաններին ասել են՝ էս մարդը, որ գնացել-եկել ա, ինչի՞ ելումուտը չի արձանագրվել: Ոստիկանները բացատրություն են տվել, նշել, որ ՍԴ նախագահի օգնականը, կամ աշխատակազմի ղեկավարը եկել-ասել ա՝ շեֆի սանիկն ա, թող գա, մի գրանցեք: Փաստորեն ստացվում ա, որ ՍԴ անդամը, նախագահը շփվել ա գործով շահառուի հետ ու էնպես է արել, որ էդ շփումը դե յուրե չարձանագրվի: Գոնե էս հիմքով ՍԴ-ն մի հատ կարգապահական վարույթ հարուցեր, բայց որևէ ռեակցիա չի տվել: Հետևաբար, սա նշանակում է, որ Սահմանադական դատարանը, ըստ էության, հրաժարվում է կատարել իր գործառույթները. իրենց շուրջ պարիսպ են կառուցել, ասում են՝ մեր ասածը ոչ մեկ չի կարա բողոքարկի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
