«Քանի դեռ Սերժը չի նստել Քոչարյանի կողքին, ունենալու ենք մեքսիկա-բրազիլական սերիալ». Մարինա Պողոսյան
![]() 651 Երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ., 23:30 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ երկրորդ նախագահի բացակայության պատճառով: Այսօր «Առաջին լրատվական»-ի եթերում «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանն այս առնչությամբ ասել է. «Նախ, պետք է անդրադառնանք այն հարցին, թե արդյո՞ք որևէ հիվանդանոց տեղափոխելը կապված է Ռ. Քոչարյանի առողջական խնդրի հետ, թե՞ պայմանավորված է արհեստականորեն դատական նիստերը հետաձգելու մարտավարությամբ: Ռ. Քոչարյանը, եթե քաղաքացիական կամ որևէ այլ հիվանդանոց էլ տեղափոխվեր, նրա կյանքին վտանգ չէր սպառնա: Կարծում եմ՝ նրան հիվանդանոց տեղափոխելը դատական նիստերը հետաձգելու իրենց հերթական ստրատեգիան է: Այս մարդիկ չեն թողնում, որ բուն դատաքննության փուլ մտնեն»: Անդրադառնալով պաշտպանող կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը՝ Պողոսյանն ասել է. «Մանավանդ վերջին միջնորդությունն ընդամենը անպարկեշտ վերաբերմունք է այն մարդկանց նկատմամբ, ովքեր զոհեր են տվել Մարտի մեկին, ովքեր վիրավորվել են: Սա ձեռք առնել է և իրավունքի չարաշահում: Էս բրազիլա-մեքսիկական սերիալին ի վերջո պետք է վերջ տրվի: Քոչարյանի դատավարությունը չի կարող ամբողջական լինել առանց Մարտի 1-ի շահառուի՝ Սերժ Սարգսյանի: Քանի դեռ Սերժը չի նստել Քոչարյանի կողքին, սա 50 տարի տևելու է: Ստիպված կլինենք դուրս գալ փողոց»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
