#COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում 113․769 է

Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 80.778 հաստատված դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 117․769-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Չինաստանից դուրս հայտնաբերվել է 32,778 վարակակիր, իսկ օրվա ընթացքում հաստատվել է 4105 նոր դեպք, վարակը հայտնաբերվել է 109 երկրում (մեկ օրվա ընթացքում ավելացել է Թուրքիան և Բոլիվիան): Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացել է 872 մարդ: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակի արդյունքում ապաքինվող մարդկանց թիվը գերազանցել է 65.8 հազարը, հայտնում է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը: 4,292 մարդ մահացել է COVID-2019-ի հետևանքով առաջացած բարդություններից։
Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Նադին Դորիսը վարակվել է COVID-2019 կորոնավիրուսով: Ըստ Դորիսի, այն բանից հետո, երբ կորոնավիրուսի թեստը ցույց է տվել դրական արդյունք, նա համաձայն նախազգուշական միջոցառումների՝ ինքնամեկուսացել է տանը:
Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի հրապարակը այցելուների համար փակ կլինեն մարտի 10-ից ապրիլի 3-ը՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մի մաս: Նոր սահմանափակումները ազդեցին ոչ միայն զբոսաշրջիկների, այլև Վատիկանի աշխատակիցների վրա:
Չինաստանը խոստացել է Իտալիային մարդասիրական օգնություն ցուցաբերել՝ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20601:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
309Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
57704.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
30804.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
29604.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
73830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
72130.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
83728.10.2026, 15:06