«Վարչապետի խոսքերը սահմռկեցուցիչ են». Հայկ Մարտիրոսյան
![]() 396 Հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ., 10:20 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր այն ինտելեկտուալ մարտահրավեր ունեցողները, ովքեր ատամներով պաշտպանում են այս կառավարության հանցավորատիպ ապիկար քաղաքականությունը՝ սահմանները բաց պահել, ունակ չեն ըմբռնելու, որ ներսում սահմանափակ օջախներն ավելի հեշտ է աստիճանաբար վերահսկողության տակ վերցնելը, քան անընդհատ դրսից եկող վարակակիր հոսքերի դեմ արդեն ներսում անընդհատ ու անվերջ պայքարելը: Վարչապետի խոսքերը՝ թե որոշեցին Իտալիայի ուղղությունը չփակել, որովհետև Եվրոպան միասնական է և այլ տեղերից էլ են գալիս, ուղղակի սահմռկեցուցիչ է իր տրամաբանական կապի առումով: Իսկ վարակային օջախների ինտենսիվությունը կապ չունի՞: Եվ եթե չունի՝ հիմա՞ ինչ են ասելու Հայաստանի աշխարհի փորձի և վարքագծի վրա թքած ունեցող իշխանությունները, երբ ԱՄՆ-ն ուղղակի կտրեց Եվրոպայի հետ ամբողջ հաղորդակցությունը: Ի՞նչ է ստացվում. Ողջ Արևմուտքի, Իսրայելի և ԱՄՆ-ի ողջ կառավարությունն՝ առողջապահական իր ենթակառուցվածքներով ղեկավարվում է հիմարների կողմից, իսկ Հայաստանը ղեկավարում են իմաստնագույն հեղափոխական առաջնորդները՞: Վհատեցնող է այն փաստը, որ Հայաստանում այսքան մտավոր դեգրադացման զոհ դարձած քաղաքացի կա: Ողբերգություն է, երբ ակնհայտ և ողջ լուսավոր աշխարհում փորձված թեմաները դառնում են միջնադարյան մակարդակի տարատեսակ քննարկումների առարկա, որտեղ ամենաբարձրը հնչում է և տեղ է հասնում միայն հիմարագույն մարդկանց ձայնը»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
