«Քարոզարշավը կանգնեցնելը կամ ընտրությունները հետաձգելն այսօր չեմ համարում ճիշտ մոտեցում». Թևան Պողոսյան
![]() 358 Շաբաթ, 14 մարտի, 2020 թ., 13:35 ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հետաքրքիր ժամանակահատված է, հատկապես՝ Արցախում։ Նախընտրական քարոզարշավ, այն էլ՝ մշտական անվտանգության մարտահրավերների պայմաններում ավելացող նոր միջավայրի զարգացումով՝ թե ՛ տնտեսական հետևանքների, և թե ՛ Ադրբեջանի կողմից սադրանքների ավելացմամբ։ Հասկանում եմ, որ հիմա սկսում են տարբեր կոչեր հնչել նաև մեր հայկական տեղեկատվական ու սոցիալական ցանցերի տիրույթներում, բայց մինչ վերջնական որոշում կայացնելը նաև ասեմ, որ այսօրվա տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս նոր ստեղծագործական մոտեցումներ կիրառել։ Արդեն հանդիպել եմ մի քանի ընկերների հետաքրքիր առաջարկների. օրինակ՝ անցնել ավելի շատ հեռուստատեսային բանավեճերի ֆորմատին, սոցցանցերի ավելի լայն կիրառման, live ֆորմատի կիրառմամբ թեկնածուների կամ թիմերի կողմից հանրության հետ շփվելուն և հարցրին պատախաննելուն: Նաև կարծում եմ, որ կարելի է օգտագործել մեր իրականության մեջ աշխատող մեկ այլ մեխանիզմ, երբ թեկնածուն անցնում է համայնքներով և բարձրախոսով դիմում է բնակչությանը (2017-ին ԵԼՔ դաշինքի օրինակով)՝ միևնույն ժամանակ հատուկ շեշտելով, որ մնացեք տանը և պատուհաններից ու պատշգամբներից լսեք, խուսափեք մոտիկ շփումից։ Արցախում այսպիսի մոտեցումը նույնպես կարող է աշխատել։ Վստահ եմ, որ մեթոդը կարող է նպաստել ու ստիպել, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ ավելի կենտրոնանա հենց իր նախընտրական ծրագրի ներկայացման վրա, այլ ոչ թե երկրորդ նախադասությունից հետո սկսի քննարկել ուրիշներին։ Այո, շատ կարևոր է այսօր ցուցաբերել զգոնություն, հոգատարություն, սոցիալական պատասխանատվություն, բայց պարզապես քարոզարշավը կանգնեցնելը կամ ընտրությունները հետաձգելն այսօր չեմ համարում ճիշտ մոտեցում։ Ստեղծագործական մոտեցումներն ավելի արդյունավետ են՝ միտված անվտանգությանն ապահովմանն ու նպատակի իրականացմանը։ Վստահ եմ, որ Արցախում կտեսնենք նոր ու հետաքրքիր մոտեցումներ։ Ու իմ ասած՝ Դուխավ:» |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
