«Մայրը թաքստոցից հանում է իր ոսկեղենը, որոնց հետ՝ «Նարեկ»-ը». Կարեն Հովհաննիսյանի հանդիպումը ծպտյալ հայի հետ
![]() 365 Հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ., 05:10 Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական անգամ Արևմտյան Հայաստանում էի... Երկու օր երկար դեգերումներից, վերջապես հաջողվեց քուրդ ծանոթի հետ հասնել մի վայր, որի մասին լսել էի Վանա լճի մոտ գտնվող ռեստորանում: Առավոտ շուտ ճանապարհ ընկանք, որպեսզի մինչև մութ տալը հասնենք, քանի որ ճանապարհները բարեկարգ չէին և խիստ լեռնային էին: Գյուղը, որը հետո պարզեցի, որ այդքան էլ գյուղ չէր, այլ պարզապես անասնապահությամբ զբաղվողների համար բնակատեղի էր, գտնվում էր Վան նահանգի ամենահարավում, համարյա Շըրնակ նահանգին սահմանակից, Մանսուր գետի (հայկական անվանումը ցավոք չգիտեմ) ձախ ափին, հենց ձորի բերանին: Գյուղի անունը Անդիչեն է... Երեկոյան կողմ շատ մեծ դժվարությամբ հասանք գյուղ, որն ըստ իմ լսած տեղեկությունների հայկական է եղել և պահպանվել էին հայերի տների ավերակները: Քանի որ մենք ոչ մեկի չէինք զգուշացրել այդ կողմերից, որ գնալու էինք ու մութն էլ ընկել էր, որոշեցինք մի տան դուռ թակենք, ներս թողեցին՝ թողեցին, չէ՝ չէ, մեքենայի մեջ կգիշերեինք: Դե մի քանի տուն էր, այն էլ իրարից բավականին հեռու: Մեծ դժվարությամբ կարողացանք համոզել առաջին տան դուռը թակած տանտիրոջը, որ գոնե մի թեյ հյուրասիրի: Դե սարերի մեջ գյուղ, անծանոթ մարդիկ... Մի խոսքով, մի բաժակ թեյը դարձավ երկուս, երկու բաժակը դարձավ ընթրիքի սեղան ու գիշերեցինք իրենց տանը: Գիտեմ, որ գիշերվա զրույցներն անկեղծ են լինում ու ես անընդհատ ժամանակ էի ձգում, որպեսզի տան տղամարդը մենակ մնար, տղաները ավելորդ ականջ չլինեին ու իմ հարցերը տայի գյուղի մասին: Եվ ահա... Պարզվեց, որ իսկապես գյուղը հայկական է եղել, վերջին հայն այստեղից հեռացել է 1917թ., սակայն նա եղել է կրոնափոխ հայ: Այսքան բան միայն կարողացա իմանալ ու էլ ոչինչ: Պետք է քնենք, քանի որ մի քանի ժամից, մարդիկ իրենց անանսունները հանդ են տանելու... |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
