Վրաստանում ինքնամեկուսացման կարգը խախտելու պատճառով 127 մարդ կարանտինային գոտի է տեղափոխվել․ «Ալիք մեդիա»
![]() 363 Հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ., 19:15 Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին իրականացված աշխատանքի արդյունքում, ինքնամեկուսացման կանոնները խախտելու ևս 28 դեպք են հայտնաբերել, հայտնում է aliq.geն։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից ընդունված որոշման համաձայն, նախարարությունը շարունակում է 24-ժամյա, արտակարգ ռեժիմով աշխատանքը: «Նախարարության աշխատակիցները, Հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցների հետ միասին, նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, Վրաստանի տարածքով մեկ ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների վերահսկումը շարունակում են: Համատեղ աշխատանքի արդյունքում ինքնամեկուսացման կանոնների խախտման ևս 28 դեպք է հայտնաբերվել: Իմերեթիից, Սամեգրելոյից, Կախեթիից՝ Մցխեթա-Մթիանեթիից, Քվեմո Քարթլիից, Շիդա Քարթլիից, Սամցխե-Ջավախքից, Գուրիայից և Աջարիայից, ինչպես նաև Թբիլիսիից, ինքնամեկուսացման կանոնները խախտած քաղաքացիները տեղափոխվել են կարանտինային գոտի: Այս պահի դրությամբ, ինքամեկուսացման կանոնները խախտելու պատճառով ստիպողաբար կարանտինային գոտի է տեղափոխվել 127 քաղաքացի»,- ասվում է հայտարարության մեջ: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
