«Մարդկանց ջերմությունով կանչել են գործի. Սամվել Ալեքսանյանը խախտում է կարանտինը, իսկ պարետը չի՞ վերահսկում իրավիճակը»․ Մ․ Խառատյան
![]() 524 Ուրբաթ, 20 մարտի, 2020 թ., 15:35 Լրագրող Մարինե Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Մարդկանց ջերմությունով կանչել են գործի». Սամվել Ալեքսանյանը խախտում է կարանտինը, իսկ պարետը չի՞ վերահսկում իրավիճակը Ահազանգ եմ ստացել խոշոր գործարար, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մոյա սեմյա» ընկերությունում աշխատողներից, որ իրենց ստիպում են ներկայանալ աշխատանքի, այն դեպքում, երբ իրենց արտադրամասը գտնվում է «Ալեքս տեքստիլի» հետ նույն վայրում, որտեղ որ տեղի է ունեցել իտալացի տեխնոլորգի միջոցով կորոնավիրուսով վարակման դեպքը: Ինչպես հայտնի է՝ այդ դեպքից հետո կարի արտադրամասի բազմաթիվ աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: Խնդիրն այն է, որ նույն՝ Արշակույնաց 127/21 հասցեում գործում են և կարի արտադրամասը, և սուրճի ու մակարոնեղենի արտադրամասերը և «Մոյա սեմյա»-ի արտադրամասը: Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարեց, թե այդ դեպքից հետո 500 աշխատակիցները մեկուսացվել են: ««Ալեքս տեքստիլը» հենց հիմա մասսնակի աշխատում է, 30 հոգի գալիս ա գործի: Նույն տարածում «Ալեքս տեքստիլի» հարևանությամբ աշխատող սուրճի ու մակարոնի արտադրամասերում 50-ական ու ավելի աշխատողներ են աշխատում»,-ասաց ինձ դիմած աշխատակիցը: Անհասկանալի է, թե պարետ Տիգրան Ավինյանը ինչպե՞ս է վերահսկում հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակն ու կարանտինը: «Խնդրում ենք օգնեք մեզ: Երեկ կոֆեի բաժնից ջերմողներ են եղել, ուղարկել են տուն, հենց հիմա ջերմող մարդիկ կան էստեղ: Մենք վախենում ենք, որովհետև էլի դեպքեր են եղել, որ տաքությունով մարդկանց մեկուսացրել են մեր մոտից, բայց մեզ մեր ղեկավարությունը թույլ չի տալիս կարանտինում մնալ: Ասում են, չեք ուզում, մի աշխատեք, ձեր փոխարեն ուրիշներին կընդունենք»,-պատմեց աշխատակիցը՝ շարունակելով. «Երկուշաբթի օրվանից էլ հրահանգել են ողջ աշխատանքային օրով աշխատել: Ժողովուրդը ոտքի էր ելել, ուզում էր չաշխատել, ասեցին՝ ձեր փոխարեն ուրիշներին կբերենք կաշխատեն, մենք էլ ընտանիք ենք պահում, բայց շատ վախեցած ենք, չգիտենք՝ ինչ անենք»: ՀՀ կառավարությանը ու համապատասխան մարմիններին խնդրում եմ պարզել իսկությունը ու պատասխանատվության ենթարկել խախտման պատասխանատուներին, քանի որ սա կարող է սպառնալիք դառնալ հանրային առողջության համար»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
