«Հստակության բացակությունը հանգեցնելու է իրավանորմի կամայական կիրառման»․ Գոհար Մելոյան
![]() 410 Շաբաթ, 21 մարտի, 2020 թ., 10:35 Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքի ազատության սահմանափակումը՝ որպես կառավարության գործունեության առաջնահերթություն արտակարգ դրության ժամանակ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում! Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեցին «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Կառավարության կողմից ներկայացված նախագծերով նախատեսվում են. 1️⃣ Վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելու համար՝ սահմանելով տուգանքի նշանակում 50.000 – 300.000 դրամի չափով /այս հարցին անդրադարձել էի նախորդիվ՝ նշելով, որ անկախ կառավարության որոշմամբ սահմանված արգելքից՝ օրենսդրության մեջ սահմանված չէ իրավական հետևանք՝ պատասխանատվություն, այսինքն՝ առկա է իրավական բաց, որը փորձ է արվում լրացնել/. 2️⃣ Վարչական պատասխանատվություն արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար՝ սահմանելով տուգանքի նշանակում 300.000 – 500.000 դրամի չափով. 3️⃣ Քրեական պատասխանատվություն՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում՝ սահմանելով պատիժ կալանք մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։ Վերոնշյալ կարգավորումներից առավել խնդրահարույց են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների սահմանումը, ինչպես նաև ընդհանրապես առաջարկվող կարգավորումների համաչափության և որոշակիության խնդիրը։ Ըստ էության՝ վերջին օրերին ԶԼՄ-ների և քաղհասարակության կողմից այդքան բարձրաձայնված և դատապարտելի խոսքի ազատության իրավունքի սահմանափակման կառավարության որոշման անորոշ կարգավորումներին լուծում տալու և դրանք որոշակիացնելու փոխարեն, ինչն իրավական տեսանկյունից հնարավոր էր օպերատիվ կերպով կազմակերպել, ընտրվում է սահմանափակումների ընդլայնման ճանապարհը՝ օրենսդրության պահանջների թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային խախտումների ուղեկցմամբ: Ֆիզիկական անձանց և զանգվածային լրատվության միջոց չհանդիսացող իրավաբանական անձանց կողմից տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումը խնդրահարույց է իրավական որոշակիության և համաչափության տեսանկյունից։ Ինչ վերաբերում է համաչափություն սկզբունքին, Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ մարդու հիմնական իրավունքները կարող են սահմանափակվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը: Ուստի՝ պարզ չէ, թե ֆիզիկական անձի կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումն ինչքանով է անհրաժեշտ համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման համար, առավել ևս, որ առկա են մի շարք առավել հրատապ լուծում պահանջող հարցեր։ Լրացուցիչ կանդրադառնամ նաև ներկայացված նախագծերի այլ թերություններին»: |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
