Զարուհի Բաթոյանը՝ աշխատողների իրավունքների խախտումների մասին
![]() 411 Շաբաթ, 21 մարտի, 2020 թ., 20:15 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։ Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ և օրնեքը այս պահին էլ կարգավորում է գործատու-աշխատող հարաբերությունները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար»։ Նախարարությունը պատրաստ է պարզաբանումներ տալ օրենքի վերաբերյալ և համագործակցել շահագրգիռ մարմինների հետ՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։ Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել հետևյալ կոնտարկտներով՝ Սոֆյա Պետրոսյան, 077-930-579 (նաև viber, signal), [email protected]»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
