«Պետք է մտածել այս ուղղությամբ և գործել հնարավորինս արագ և օպերատիվ». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. «ՀՀ քաղաքացին դժվար իրավիճակում պետք է զգա իր թիկունքին ուժեղ պետություն, որը օգնության ձեռք կմեկնի արտակարգ իրավիճակում ծանր սոցիալական և տնտեսական վիճակում հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց։
Պետությունն իր իրավասության տակ գտնվող սուբյեկտներից պահանջում է կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, վճարել հարկեր, տուրքեր, պահպանել օրենսդրական պահանջները, իսկ չկատարելու դեպքում՝ կիրառում է ներգործության միջոցներ և պատժում կարգազանցներին։
Պահանջելուց զատ նաև պարտավորվում է երաշխավորել նրանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունն ու ամբողջ ծավալով իրացումը։
Բնածին կամ տեխնածին աղետների, համաճարակների և այլ ֆորս մաժորային իրավիճակներում պատասխանատու և ուժեղ պետությունը պետք է մասնակի կամ ամբողջությամբ հրաժարվի իր հանդեպ մարդկանց ունեցած պարտավորություններից, կիրառի արտակարգ միջոցառումներ՝ հակադրելով այլ սուբյեկտներին, մասնավորապես հանրային, ֆինանսական և այլ բնույթի ծառայություններ մատուցող ընկերություններին առժամանակ մասնակի կամ ամբողջական հրաժարվել ծառայությունների դիմաց գանձումներից՝ նրանց հետ առանձին պայմանավորվելով հնարավոր փոխհատուցումների բնույթի և ծավալի վերաբերյալ։
Մասնավորապես, բանկերն ու վարկային կազմակերպությունները, կոմունալ և կապի ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է ցուցաբերեն առավելագույն սոցիալական պատասխանատվություն՝ տալով հնարավորություն ժամանակավորապես աշխատանքից և եկամտից զրկված քաղաքացիներին նվազեցնել իրենց առանց այն էլ մեծ ֆինանսական բեռը, իսկ պետությունը պետք է զորավիգ լինի այդ ընկերություններին՝ չթողնելով ամբողջ ծանրությունը նրանց վրա։
Սա ենք ի նկատի ունենում, երբ ասում ենք <միասնական ուժերով> հաղթահարել ճգնաժամը, սա է պետության հիմնական գործառույթը՝ հավասարապես բաշխել անխուսափելի կորստի բեռը՝ չթողնելով այն հասարակության խոցելի շերտերի վրա։
Պետությունը, կրճատելով կապիտալ ներդրումները, միջոցները պետք է ուղղի տնտեսության առավել խոցելի սեկտորների և առավել ծանր վիճակում հայտնված մեր քաղաքացիներին օգնելուն և օժանդակելուն։
Մեր քաղաքացիների մի մեծ հատված իր գոյությունը պահում էր օրավարձով աշխատանքի միջոցով, որի հիմնական մասը բաժին է ընկնում սպասարկման ոլորտին. տաքսու վարորդներ, մատուցողներ, հյուրանոցների և սպասարկման այլ օբյեկտների հավաքարարներ, և այլն, և այսպես շարունակ։
Պետք է մտածել այս ուղղությամբ և գործել հնարավորինս արագ և օպերատիվ, քանի դեռ ուշ չէ և պետության կենսական նշանակության որոլտներին չի հասցվել անվերականգնելի վնաս։
Հարկադրել մարդկանց վճարել բոլոր պարտավորությունների դիմաց ուղղակի անմտություն է, քանի որ եկամտից զրկված քաղաքացիներն ու ընկերությունները՝ ֆիզիկապես չկարողանալով կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, կգնան սննկացման և ամբողջ բեռը անվերադարձ կմնա բանկերի, ունիվերսալ վարկային կազմակերպությունների և հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների վրա։
Պետք է գործել խելամիտ, հաշվարկված և կշռադատված, քանի որ դրված է պետության վարկանիշի, ամրության և վստահելիության հարցը։
Ամեն ինչ լավ է լինելու, ես հավատում եմ դրան։
Լինենք առողջ և համբերատար»։

«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
4003:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
7400:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
8100:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
85Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
105Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
80Երեկ, 22:54
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
141Երեկ, 22:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
81Երեկ, 21:54