«Օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացուցիչը դրսևորեց իր իրական հրեշավոր դեմքը». Հմայակ Հովհաննիսյան
![]() 475 Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 09:10 Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանյան օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացուցիչը ողբերգական այս օրերին, երբ մեր բազմաչարչար ժողովուրդը կանգնել է նոր զրկանքների ու տառապանքների առջև, դրսևորեց իր իրական հրեշավոր դեմքը: Մամուլից տեղեկանում ենք, որ Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը ինչպես հայտնի է՝ «բիզնեսով չի զբաղվում», ԱԺ -ում լրագրողներին հայտարարեց, թե չի պատրաստվում վճարել իր աշխատակիցների հարկադիր պարապուրդի գումարը: Միաժամանակ իր թվաքանակով երկրորդ ԱԺ խմբակցության օլիգարխ նախագահը բառացիորեն հայտարարել է. «Շանգրիլայի հարկերն էլ պետք է պետությունը տա, ժողովրդի աշխատավարձն էլ վճարի»: Պարետի որոշմամբ դադարեցվել են գիշերային ակումբների, խաղատների գործունեությունը: Դադարեցվել է նաև Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատան գործունեությունը: Հասկանալի է, որ եթե Նիկոլ Փաշինյանի վարչախումբը անմիջապես ու ամենակոշտ միջոցներով չհակազդի Դոդի Գագոյի այս դեմարշին, ապա պետք է սպասել, որ բոլոր գործատուները Հայաստանում կհետևեն օլիգարխ պատգամավորի օրինակին, և ոչ ոք իրավունք չունի նրանց դրա համար մեղադրել: Եթե պետության թալանի հաշվին հսկայական հարստություններ դիզած օլիգարխներն են հրաժարվում օգնության ձեռք մեկնել հարազատ պետությանն ու քրտնաջան աշխատանքով օլիգարխիայի հարստությունն ավելացնող աշխատավորներին, ապա դա պարտավոր չեն անել սովորական ձեռներեցները: Մեծ հաշվով եկել է գորդյան հագույցը՝ օլիգարխիայի գլուխը կտրելու, իսկ օլիգարխների կողմից թալանված ազգային հարստություններն՝ ազգայնացնելու ժամանակը: Եվ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է այդ հանրային պահանջին արձագանքել կտրուկ և վճռական քայլերով»: |

«Պատմական արդարությունից հրաժարումն ինքնին չի ապահովում խաղաղություն»․ Արմեն Հովասափյան
10901:06
«Սադրանք, մուտիտ և SMS-ով հոդված․ գին կասե՞ք»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11200:42
««Ուժեղ Հայաստան»-ը բացում է իր դռները՝ կստեղծենք դաշինք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
12200:18
«Նիկոլն ընտրել է իր քարոզարշավի տրամաբանությունը՝ ամեն օր՝ նոր այլանդակություն»․ Վահե Հովհաննիսյան
14000:06
Թրամփն ու Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
144Երեկ, 23:30
«Նոր ու չափազանց վտանգավոր փուլ է բացվում». Արմեն Այվազյան
167Երեկ, 23:18
«ԱՄՆ-ն ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին». Լավրով (տեսանյութ)
269Երեկ, 23:01
«Մոսկվայաբնակ լուզեռը 5 տարում չկարողացավ Քոչարյանին մաքրել խարաններից»․ Միհրան Հակոբյան
136Երեկ, 22:36
