«Ունենք մեծահարուստներ, որ նույնիսկ այս պահին փորձում են գումար աշխատել ժողովրդի ողբերգության վրա». Արտակ Գալստյան
![]() 358 Երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ., 06:25 Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ արեց կորոնավիրուսի համաճարակը Հայաստանում Համաճարակը Հայաստանում ունի և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն: Բացասականը՝ դա մահերն են, սոցիալական վիճակի վատթարացումը, տնտեսության փլուզումը և այլն: 1. որ պետք է հոգ տանենք մեր մեծերի մասին, որ նրանք խոցելի են և մեր կարիքը ունեն 2. որ կյանքում լինում են դեպքեր, երբ փողի ազդեցությունը զրոյանում է և միակ փրկությունը դա կոպեկներ ստացող բժիշկն է, որի աշխատանքը երբեք չենք գնահատել 3. որ ոստիկանը ոչ միայն կարգ ու կանոն հաստատող է, այլ նաև այդ կարգ ու կանոնի միջոցով մեր առողջության պահապանը 4. որ, այնուամենայնիվ, մենք՝ հայերս, դեռ սովոր չենք կարգ ու կանոնին 5. որ ունենք բազմաթիվ հայրենասեր և անձնուրաց քաղաքացիներ 6. որ ունենք փող ունեցող, բայց հայրենասեր մարդիկ 7. որ ունենք ընտանիքներ, և նրանք մեր հետ շփման կարիք ունեն 8. որ արտագաղթածները վերջապես կվերադառնան տուն 9. որ պետություն ենք, մի ընտանիք և միայն միասին կարող ենք գոյատևել 10. հիմնովին համոզվեցինք, որ նախկինները չարիք են, քանի որ միայն չարիքը կարող է ուրախանալ և քաղաքական դիվիդենտ ձեռք բերել համաճարակից 11. համոզվեցինք, որ ունենք մեծահարուստներ, որ նույնիսկ այս պահին փորձում են գումար աշխատել ժողովրդի ողբերգության վրա 12. որ համաճարակը պատռեց մարդկանց դիմակները 13. որ համաճարակն ապացուցեց՝ մահվան առջև հարուստը և աղքատը հավասար են 14. որ ոչ թե Աստված է շուռ եկել մարդկանցից, այլ մարդիկ են հեռացել նրանից 15. որ բնությունն ավելի հզոր է, քան բոլոր նանոտեխնոլոգիաները Ցուցակը կարելի է անվերջ շարունակել... Մի բան էլ, եթե չսթափվենք և դասեր չքաղենք, ապա համաճարակը կկրկնվի»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
