«Միայն մեկ օրվա ընթացքում 332 անձ թքածա ունեցել ինքնամեկուսացման, վիրուսի տարածման վրա». Աշոտ Ասատրյան
![]() 397 Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 23:05 ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ, իրոք մի պահ պետք է ամեն ինչ ստոպ տանք ու հասկանանք, թե մենք ինչ ենք անում ու ինչ ենք ուզում: Մեկ օրվա ընթացքում 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով: Հասկանում եք, չէ՞, միայն մեկ օրվա ընթացքում 332 անձ թքած ա ունեցել ինքնամեկուսացման, թքած ա ունեցել վիրուսի ու դրա տարածման վրա: Իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 21-ը՝ 2794 անձի նկատմամբ է կազմվել վարչական իրավախախտման արձանագրություն՝ նույն փաստերով: Աշխարհում ամենահեշտ բանը ո՞րն է: Ճիշտա, արտակարգ իրավիճակներում սեփական անձի վրայից պատասխանատվությունը գցելը: Իսկ ամենահարմար տարբերակը ո՞րն է: Ճիշտա, այդ պատասխանատվությունը գցել պետության վրա: Հիմա կոնկրետ դեպքում պետությունը ինչքան էլ աշխատի ու իրան ճղի, եթե փաստացի 2794 անձ թքած ունենալով դուրս է եկել տանից դա արդեն պետական մակարդակով ռիսկային քայլ է այդ անձանց կողմից: Հնարավոր է նրանց կես ժամ հետո են բռնել, հնարավոր է մի քանի ժամ հետո, հնարավոր է մի 2794 հոգու բախտ էլ բերել է ու չեն բռնվել: Բայց տվյալ իրավիճակում նման քայլերի գնալն ընդհանրապես անհասկանալի է: Հույս ունեմ, որ ճիշտ կգնահատենք իրավիճակը ու պահանջներ ներկայացնելուն զուգահեռ նաև կփորձենք գոնե ինչ-որ կերպ օգնենք նույն այդ պետությանը: Իսկ կոնկրետ այս դեպքում պետությունը, հավատացեք, քիչ բան չի անում վիրուսի դեմ պայքարին ուղղված: Համոզվելու համար էլ պետք չի ինձ լսել, պարզապես զրուցեք ձեր ծանոթերից առաջին պատահածի հետ, ով բնակվում է արտասահմանում: Հա, հեռախոսով կզրուցեք, որ ապահով լինի»: |

«Եգիպտացորեն ուտելու փոխարեն կարող էր աշխարհի առաջնորդների հետ քննարկել տարածաշրջանային գործընթացները». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
1914:24
«Առաջիկա օրերին կօգտագործենք զենք, որը նախկինում չենք օգտագործել»․ Աքրամինիա
714:21
Թուրքիայում կտեղակայվի ևս մեկ «Patriot» համակարգ
7714:07
«Ժողովրդավարությունից խոսող Փաշինյանը շարունակում է ռեպրեսիաները»․ Արթուր Միքայելյան
10313:24
«Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը»․ Տիգրան Աբրահամյան
9713:18
«ՍԴ դատավորների աշխատավարձը կավելանա՝ կախված ստաժից»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
12013:12
Դատարանը պահպանեց Միքայել Սրբազանի տնային կալանքը (տեսանյութ)
10812:54
«Երբ տրամաբանությունը բացակա է». Ոսկան Սարգսյան (տեսանյութ)
12012:24
