Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

ԱՆ խոսնակը գրառում է կատարել

ԱՆ խոսնակը գրառում է կատարել
518
Երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ., 21:20

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք:

Ցանկանում ենք նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում՝ սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից:

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին»: