«Բավական է մի սուպերմարկետի գանձապահ հիվանդ լինի՝ խայտառակ թվով մարդկանց կարող է վարակել». Իզաբելլա Աբգարյան
![]() 411 Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 11:45 Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք հիմա «վայելում ենք» նախորդ՝ պակաս խիստ կարանտինի ժամանակ մեր բնակչության դրսում գտնվելու պտուղները: Այսօրվա թիվը պիտի որ զգաստացնի: Կհասկանա՞նք, որ եթե չենք ուզում օրեցօր ավելի ու ավելի մեծ թվեր, պիտի պարզապես խիստ պահպանենք միմյանց հետ շփումների բացառումը: Միևնույն ժամանակ մենք ունենք քաղաքացիներ, որոնք աշխատում են՝ ապահովելով մեր ինքնամեկուսացման կոմֆորտն ու ռիսկի են ենթարկում իրենց: Քանի օր է մտածում եմ, որ առնվազն առևտրի ու սպասարկման ոլորտում աշխատողներին պետք է թեստավորել և ապահովել որակյալ պաշտպանիչ միջոցներով: Բավական է մի սուպերմարկետի գանձապահ հիվանդ լինի ու թեթև տանի, խայտառակ թվով մարդկանց կարող է վարակել: Տանը նստելու միջոցառումներն էլ պետք է ոչ թե Ֆեյսբուքում անել, այլ Հ1-ով, որը նայում են տարեցները, իսկ ամենակարևորը՝ փողոցում: Տպավորություն է, որ թղթի կտոր ունենալը բավարար է շատերի համար, որ հանգիստ դուրս գան...»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
