Կառավարությունը կանխավճար կտա ԶՈՒ-երին սնունդ մատակարարող կազմակերպություններին
![]() 333 Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 14:15 Կառավարությունն ապրիլի 2-ի նիստում կայացրեց մի որոշում, որը ՀՀ զինված ուժերում սննդի ապահովմանն է վերաբերում: Խնդիրն այն է, որ արտակարգ դրություն հայտարարելու արդյունքում սահմանափակվել էր բազմաթիվ տնտեսվարողների, այդ թվում զինված ուժերին սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեությունը՝ դրանից բխող բացասական հետևանքներով: Կազմակերպությունները դիմել են կառավարությանը՝ իրենց աջակցություն ցուցաբերելու և կնքված պայմանագրերի շրջանակներում կանխավճար հատկացնելու խնդրանքով: Այն չի մերժվել: Կազմակերպությունների կողմից իրականացվելիք լրացուցիչ ծախսերը և ոլորտի տեմպերի հնարավոր դանդաղեցումները մեղմելու սննդի պատրաստման և մատուցման ծառայության համար կհատկացվի կանխավճար՝ 1 զինծառայողի 1 օրվա 3000 դրամ չափով: Վարչապետ Ն. Փաշինյանը նշեց, որ վերջին ժամանակաշրջանի ամենակարևոր նորամուծություններից մեկը մեր զինված ուժերում զինվորներին սննդով ապահովելու նոր համակարգն է: «Համակարգը տեղավորվում է մեր այն քաղաքական պարտավորության մեջ, որ մենք ասում ենք, որ զինվորի ծնողը զինվորին բանակ ուղարկելուց հետո չպետք է հոգ տանի, որպեսզի որակյալ սնունդ ուղարկի: Այն զորամասերում, որտեղ այս համակարգը ներդրված է, սննդի որակի էական, անգամներով փոփոխություն ունենք»,- ասաց վարչապետը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
