«Ծրագրերից ոչ մեկը չի անդրադառնում ուսանողների վարձերի բեռի թեթևացմանը». բաց նամակ կառավարությանը

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ ՀՀ կառավարությանը, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մինչև մարտի 31-ը բազմաթիվ նամակներ էի ստանում ԵՊՀ ուսանողներից։ Բոլորը բարձրաձայնում էին, որ ուսման վարձի վճարումն իրենց համար դարձել էր անհնար, քանի որ վիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական վիճակը զրկել է իրենց ընտանիքներին նախատեսվող եկամուտներից։
Մարտի 31-ին ԵՊՀ-ն հայտարարեց՝ թույլ է տալիս ուսման վարձերը չվճարած ուսանողներին մասնակցել ուսումնական գործընթացին: Սա որոշակիորեն մեղմեց ուսանողների անհանգստությունը։ Սակայն ակնհայտ է, որ խնդիրը շուտով վերադառնալու է։ Ու թերևս վերադառնալու է ավելի մեծ թափով, քանի որ բավարար եկամուտներ չգեներացնելով՝ բուհը գուցե չկարողանա վճարել աշխատակիցների աշխատավարձը, ինչը հավելյալ սոցիալական խնդիրներ կստեղծի։
Ակնհայտ է, որ պետության աջակցության և հոգածության կարիք կա։ Քանի որ պետությունը 50%-ով մասնակցում է բուհի բարձրագույն կառավարմանը, կարծում եմ՝ նման իրավիճակում բուհին միայնակ թողնելն արդար չէ։ Ցավոք, կառավարության՝ սոցիալ-տնտեսական աջակցության 9 ծրագիրներից ոչ մեկը չէր անդրադառնում ուսանողների ուսման վարձերի բեռի թեթևացմանը։
Հասկանալով առկա օբյեկտիվ խնդիրները՝ իմ պարտքն եմ համարում բարձրաձայնել այս խնդրի մասին և դիմել Կառավարությանը՝ առաջարկելով մինչև 25% ուսման վարձի մասնակի փոխհատուցում նախատեսել ուսանողների համար, եթե ոչ բոլորի, ապա առնվազն նրանց համար, որոնց ընտանիքի անդամները կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ են դարձել կամ գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ։ Սա թերևս միակ ճանապարհն է սպասվող ծանր հետևանքներից խուսափելու համար։
Հ.Գ Համոզված եմ՝ խնդիրն առկա է բոլոր բուհերում, հետևաբար նախաձեռնությանը կարող են միանալ նաև մյուս ուսումնական հաստատությունների ուսանողները։
Լիահույս ենք, որ կստանանք դրական արձագանք»:

«Մենք ուսուցիչ-արժեք գիտակցող ու հարգող հանրություն չենք»․ Հակոբ Բադալյան
162Երեկ, 16:24
«Կրթության ոլորտի ղեկավարներն աշակերտների մեջ սերմանում են կապիտուլյանտական «Իրական Հայաստանի» գաղափարներ»․ Ոսկան Սարգսյան
172Երեկ, 13:12
«Վստահ ենք, որ հայ ուսուցիչը կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ նվաստացուցիչ զիջումների»․ «Ուժեղ Հայաստան»
187Երեկ, 11:12
«Թիրախավորվում են ազգային արժեքները, խմբագրվում է պատմությունը»․ Գառնիկ Դանիելյան
195Երեկ, 10:48
«Աշխարհը փոխվում է մեծ արագությամբ, և ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում». Ժաննա Անդրեասյան
144Երեկ, 09:36
Եմենցիներն սկսել են միջոցներ հայթայթել և զանգվածաբար մեկնել ռազմաճակատ՝ ընդդեմ հուսիների
54704.10.2026, 23:30
«Ուսուցչի օրը մեզ պետք չէ խնդրել՝ գնահատեք մեզ». Հայկուհի Հովհաննիսյան
18204.10.2026, 22:42
«Դասախոսը չպետք է իրեն նվաստացած զգա ամեն անգամ, երբ ստանում է իր աշխատավարձը». Վահան Բալասանյան
18804.10.2026, 19:00