«ՌԴ-ից Հայաստան վերադառնալու միակ միջոցը մնում է օդային ճանապարհը». Արման Բաբաջանյան
![]() 489 Ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ., 00:40 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին. անսալով իմ կոչին՝ բազմաթիվ մեր հայրենակիցներ շարունակում են կապվել ինձ հետ՝ ՌԴ-ից Հայաստան վերադառնալու հնարավորության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանի հարավում (Սոչի, Ադլեր, Կրասնոդար և այլն) տարբեր ուղևորատար տրանսպորտային ավտոմեքենաներով գտնվող մեր քաղաքացիների ավտոմեքենաներով վերադարձը Ռուսաստանից դեպի Վրաստան անհնար է: Ցամաքային մուտքը Լարսի անցակետից այս պահին անորոշ ժամանակով փակ է: Միակ միջոցը Հայաստան վերադառնալու մնում է օդային ճանապարհը, որի ուղղությամբ ՌԴ-ում մեր դեսպանատունը Հայաստանի կառավարության հետ համատեղ փորձում է իրականացնել չարտերային չվերթ[ներ] առաջիկա երկուշաբթի և կամ երեքշաբթի օրերին: Բոլոր վարորդները, եթե ցանկանում են օդային ճանապարհով վերադառնալ Հայաստան, պետք է ամրագրեն իրենց տոմսերը ՌԴ-ում մեր դեսպանատան հետ, ժամանեն Մոսկվա, որպեսզի հնարավորություն ունենան նշված չարտերային հնարավորությունից օգտվելով վերադառնալ Հայաստան: Տեղեկացնեմ, որ շարունակում եմ հավաքել Ռուսաստանի տարբեր քաղաքներ արտագնա աշխատանքի մեկնած անելանելի կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների մասին տեղեկությունները: Դրանք փոխանցում եմ ՌԴ մեր դեսպանին, Ռուսաստանում անելանելի կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի մեր հայրենակիցների վերադարձը Հայրենիք կազմակերպելու համար»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
