«Հավանական է, որ ապրիլի վերջին Հայաստանում հաղթահարված կլինի կորոնավիրուսի պանդեմիան». Նաիրի Հոխիկյան
403 Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ., 09:05 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուսով եմ, ենթադրություններս սկսում են իրականություն դառնալ։ Մարտի 30-ին գրառում էի արել, որ ըստ տրամաբանության՝ ապրիլի 3-ից սկսած պետք է ունենանք նոր կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշների աստիճանական կայունացում և անկում: Ապրիլի 2-ի պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության տվյալները նախորդ օրվա՝ ապրիլի 1-ի համեմատ նվազել են 21%-ով, իսկ ապրիլի 3-ի տվյալներով՝ ապրիլի 2-ի համեմատ նվազել են 45%-ով։ Այսինքն յուրաքանչյուր օր մենք ունենում ենք ցուցանիշների անկում, ինչը վարակվածության կորը մոտեցնում է հորիզոնական գծի։ Եթե ցուցանիշներն այսպիսի ընթացք ունենան, ապա ապրիլի 14-15-ին մենք կունենանք հարթ կոր, այսինքն՝ բուժվողների թիվն ավելի մեծ կլինի, քան՝ նոր վարակվածության դեպքերը, դա էլ իր հերթին կբերի նրան, որ ապրիլի վերջին Հայաստանում հաղթահարված կլինի կորոնավիրուսի պանդեմիան։ Սա, իհարկե, ենթադրություն է՝ հիմնված թվերի և ցուցանիշների հաշվարկի, այլ երկրների փորձի և գործընկերների հետ քննարկումների վրա։ Հուսանք, որ այս հաշվարկը կհամընկնի բժիշկների մասնագիտական եզրակացությունների հետ»: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
7508:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
167Երեկ, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
271Երեկ, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
19617.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
21717.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
27116.04.2024, 16:063 անձ բերման է ենթարկվել Առողջապահության նախարարության քրգործի շրջանակներում
28616.04.2024, 15:48«Տիմոշա» ՍՊԸ-ի արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
24216.04.2024, 14:30