Կորոնավիրուսից մահացած տղամարդը Մարալիկից էր․ Գյումրու հիվանդանոցի 29 բուժաշխատող երեկվանից մեկուսացած են
![]() 335 Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 12:35 Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման դեպք․ վարակակիրը 1952 թվականին ծնված տղամարդ է, որն ուներ ուղեկցող մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, գլխուղեղային արյան շրջանառության խանգարում, գրում է «Առավոտ»-ը։ Վարչապետն այսօր իր ուղիղ եթերում հայտարարեց մահվան մեկ դեպքի մասին, խոսքը Մարալիկի բնակչի մասին էր։ Նրան Մարալիկի հիվանդանոցից երկկողմանի թոքաբորբով տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել էին մայրաքաղաք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Այստեղ թեստավորել ու պարզել էին, որ նա վարակված է կորոնավիրուսով։ Գյումրու բժշկական կենտրոնի աշխատակիցները, որոնք նրան բուժօգնություն էին ցուցաբերել՝ բնականաբար չիմանալով ու նաև չկասկածելով, որ վարակակիր է, քանի որ Գյումրու ինֆեկցիոնում ևս զննել էին նրան, ստիպված ինքնամեկուսացել են Գյումրու հյուրանոցներից մեկում։ Խոսքը թվով 29 աշխատակիցների մասին է, որոնց որևէ մեկը, այս պահին ջերմություն չունի, նրանց մոտ ախտանիշներ ևս չկան։ Այս մասին տեղեկացրել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
