«Չե՞ք մտածում, որ կարող եք մարդկանց մոլորության մեջ գցել». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ամիս է՝ ասում եմ դիմակ դրեք, ասում են՝ դիմակը օգուտ չի տալիս։ Արսեն Թորոսյանի լայվն եմ նայում, ասում է. «Մենք ասում էինք՝ դիմակ մի կրեք, որովհետև օգուտ չի տալիս, հիմա հենվելով միջազգային փորձից՝ ասում ենք դիմակ դրեք, որովհետև, չնայած, որ օգուտ չի տալիս, այնուամենայնիվ օգուտ է տալիս»:
Ու հիմա էլ մի ուրիշ սխալ բան է ասում։ Ասում է՝ կարող եք դիմակը լվանալ։ Ընկեր Թորոսյան, ես հասկանում եմ, որ խոսքը միանգամյա օգտագործման դիմակների մասին չի, բայց չե՞ք մտածում, որ կարող եք մարդկանց մոլորության մեջ գցել։ Դիմակը լվանալը կտրուկ նվազեցնում է դիմակի պաշտպանիչ հատկությունը, մի՛ արեք նման բան։ Կլինի՞, ուղղակի դիմակ կրելու ճիշտ ձևը ցույց տաք, բացատրեք մարդկանց, թե ոնց հագնեն, ոնց հանեն, որտեղ կրեն, ինչպես ուտիլիզացնեն, որ անվտանգ լինի ու դրանով սահմանափակվեք։
Դիմակը օգնո՞ւմ է, դիմակի պահանջարկ կա՞։ Արտակարգ իրավիճակներում պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Դիմակը դրա ապահովման միջոցներից մեկն է։ Հայաստան հասցնելով՝ մեկ դիմակի ինքնարժեքը կլինի 160-170 դրամ։ Տեղը ասեմ, գնացք առեք, բերեք բաժանեք, նվիրեք, վաճառեք: Դուք չեք կարողանում բերել, ես բերեմ։ Դուք չեք բերում, ապրանքը ազատեք մաքսատուրքից ու ԱԱՀ-ից, թողեք գործարարները բերեն։ Ոչ թե մարդկանց սովորեցրեք, թե ոնց դիմակը լվանան։
Հ.Գ. Էնպես էլ երկրորդ դեմքով գրում եմ, կարծես Թորոսյանը բան ու գործ թողած, նստած իմ գրառումներն է կարդում։
Չէ՞, պարոն Թորոսյան»:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
7318:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
565Երեկ, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
32422.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
43721.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
50220.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
54520.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
162319.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
57118.08.2026, 15:36