Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ծառուկյանի 3000 դրամանոց «բարեգործությանը»
![]() 412 Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 21:15 Ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ քաղաքացիներից մեկի հարցին. «Դեռ ինչքա՞ն պիտի ժողովուրդն սպասի, որ նախկինների միլիարդավոր դոլարների թալանը վերադարձվի ժողովրդին: Ինչքան պետք է սպասենք, թե որ «ձեռներեց» բարերարը պետք է մի քանի միլիոն դրամով աջակցի երկրին, քանզի նրանց չակերտավոր բարերարությունը դիտվում է որպես օգնություն»: Ի պատասխան վարչապետն ասաց. «Կարևորելով բարեգործությունը, ասեմ, որ վերջերս մի այսպիսի վարժություն եմ արել: Իքս մարդը իքս օգնություն էր բաժանել իքս տեղում և սրա մասին լայնածավալ ռեպորտաժներ են ցուցադրվում: Ես խնդրեցի ճշտել, թե կոնկրետ ինչ և ինչ գնի է բաժանվել: Պարզեցինք, որ բաժանված մի տոպրակի պարունակության գինը 3000 դրամ է եղել: Երբ որ բաժանված տոպրակները հաշվեցինք, մոտավորապես եղավ 350-400 հազար դրամի օգնություն: Երբ այս թիվը համեմատեցինք հեռուստատեսության ռեպորտաժի և գովազդի րոպեների հետ, որի համար չի վճարվել, ստացվեց, որ այս ձևով հեռուստագովազդի գների հետ կամ համեմատելի է, կամ ավելի էժան է ստացվում: Այս երևույթն իսկապես պետք է գնահատական ստանա: Այսինքն, գովազդի գնից պակաս աջակցություն է բաժանվում ու հեռարձակվում որպես գովազդ: Ստացվում է, որ սա շատ ձեռնտու գործողություն է, որն իրականում ոչ թե բարեգործություն է, այլ սեփական գովազդ: Որովհետև սովորական գովազդ պատրաստելու և հրապարակելու համար ավելի շատ գումար կծախսվեր»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
