«Հայաստանի ղեկավարի լայվից տհաճ եզրակացություններ են ծնվում». Հայկ Մարտիրոսյան
![]() 329 Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 09:06 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ղեկավարի այսօրվա լայվից մի շարք տհաճ եզրակացություններ են ծնվում. կա՛մ կառավարության առաջնորդին բոլորովին որակյալ տեղեկատվություն չեն տրամադրում և նա ինքն իր հերթին թերանում է իր այս օրերի կարևորագույն աշխատանքը կատարել՝ գրեթե գիտական մակարդակով ծանոթանալ համաճարակին վերաբերող որակյալ տեղեկատվության բոլոր կողմերին, կա՛մ էլ տեղյակ է, բայց գնում է Թրամփի ճանապարհով. ասել և խոսել բաներ, որոնց չի հավատում, բայց որոնք քաղաքականապես իր համար նպաստավոր է համարում (թեև իրականում հետագայում դրանք վնասելու են իրեն) և կամ իրոք հավատում է այդ սեփական անհեթեթ և վտանգավոր խոսքերին: Առաջինի դեպքում վտանգը մեծ է այն առումով, որ այս առողջապահական պատերազմում երկիրն առաջնորդում է մի ուժ և մի մարդ, որ բացարձակապես տեղյակ չեն, թե ինչի հետ գործ ունեն: Երկրորդ դեպքում վտանգը մեծ է այն առումով, որ առաջնորդը հույս է տալիս ժողովրդին, երբ դրա հիմքերը չկան և վստահություն ներշնչում, որը ժողովուրդը մեկնաբանելու է որպես վտանգի անցում և առավել անզգույշ դառնալու: Արևմուտքում այդ երևույթը մասնագետներն անվանում են «կյանքեր վտանգել»: Իսկ եթե առաջնորդն իրոք հավատում է իր ասածին և դրա հետ մեկտեղ անկեղծ հույս է տալիս, ապա դա ամենավտանգավոր սցենարն է, որովհետև այդ պարագայում իշխանությունն իրոք կարող է անել անպատկերացնելին՝ այն, ինչի մասին ոչ մի լուրջ երկիր և ղեկավար բքցի, իհարկե, ամենահայտնիից, իրեն թույլ չի տալիս այս փուլում մտածել անգամ. թեթևացնել սահմանափակումներն ու աստիճանաբար գնալ բացման: Հայաստանում կառավարության նախնական բացառիկ անգործության, անտեղյակության, հետո և ուշացածության, իսկ հիմա ժողովրդի դեռևս շարունակվող անլուրջ տրամադրվածության և տեղի ունեցած արցախյան ընտրությունների արդյունքում համաճարակի ընդլայնման անչափ նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Այդ ընդլայնումը, ելնելով այլ երկրների նմանատիպ նախադեպերից, ուղղակի անխուսափելի է: Այս լուռ տարածվող վարակը Հայաստանում դեռևս շատ հեռու է պիկից: Անգամ գագաթնակետին չհասած՝ էլ չենք խոսում կորը չճկած, իշխանությունը խոսում է խիստ ռեժիմի թեթևացման մասին: Տպավորություն է, որ Հայաստանում իշխանության են եկել ոչ միայն անտեղյակ անչափահասներ, այլև՝ Հայաստանին վնասելու համար ամեն բան անող և կամ աշխարհի իրականություններից բոլորովին անտեղյակ մարդիկ: Ամեն դեպքում իրավիճակը Հայաստանում կրկնակի վտանգավոր է այսօր քան այլուր: Իշխանությունն ուղղակի տապալում է սեփական պայքարի արդյունավետության հնարավորությունն անգամ նման լայվերով՝ շատերի կարծիքով վտանգելով կյանքեր: Հասկանալու համար պարզ գիտական կանխատեսումներն ու ուղիները՝ կառավարությունը կարող է կարդալ Բլումբերգում հրապարակված այս հոդվածը, որ փաստացի համապարփակ և կարճ ուղեցույց է»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
