Մոսկվայում թոքաբորբից մահացել է ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը. #МК

Մոսկվայի «Новомосковский» հիվանդանոցում մահացել է հայ ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը, գրում է Московский комсомолец-ը: Ավելի վաղ՝ մարտի 26-ին նույն հիվանդանոցում մահացել էր Ղազարյանի կինը՝ բժիշկ-գինեկոլոգ Արփիկ Ասատրյանը։ Ամուսիները հոսպիտալացվել էին մարտի կեսերին։ Նրանք կորոնավիրուսով վարակվածների հետ չէին շփվել, արտերկիր չէին մեկնել։ Սակայն Արփիկ Ասատրյանի թեստավորման արդյունքը դրական էր եղել:
Միշիկ Ղազարյանի մոտ սկսել էր զարգանալ երկկողմանի թոքաբորբ, որը դարձել էր մահվան պատճառ։
Նա ծնվել է Կոտայքի մարզի Ներքին Ախտա գյուղում (այժմ՝ ք. Հրազդան), 1948-ի փետրվարի 28-ին, բժիշկների ընտանիքում։ Հայրը՝ Հայրազատ Ղազարյանը, ղեկավարել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Հրազդանի շրջանի բաժինը, մայրը՝ Վանուհին, եղել է Հրազդան քաղաքի գինեկոլոգը։ Մի քանի տարի անց ծնողները տեղափոխվել են Երևան։ Նա հաճախել է Երևանի Շևչենկոյի անվան № 42 դպրոցը և արդեն միջին դասարաններում աչքի է ընկել ֆիզիկայի և մաթեմատիկայի նկատմամբ իր հակումներով։ Միշիկ Ղազարյանը 1970-ին ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանը, օպտիկա և սպեկտրոսկոպիա մասնագիտությամբ։ Հետագայում նրան երաշխավորել են՝ շարունակել կրթությունն ասպիրանտուրայում:
Նա ընդունվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ այդ տարիներին աշխատում էին Նոբելյան հինգ մրցանակակիրներ։

Ուկրաինան սահմանափակում է զինվորականների հասանելիությունը մոլախաղերին
020:54
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանները
3520:30
Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
3720:06
Աշխարհի ամենավտանգավոր 10 խզվածքները. 5-րդը Թուրքիայում է
5219:42
«Ալեքբերլին հայտարարել է, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար». Հռիփսիմե Առաքելյան
5919:06
Դիտավորությամբ վրաերթի դեպքը բացահայտվել է (տեսանյութ)
6218:36
«Ես վստահ եմ եղել մեր բացարձակ հաղթանակում». Սամվել Կարապետյան
5217:48
Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
5217:30