«Շարունակվում են մարդկանց կուտակումներն ու կանոնների խախտումով ազատ շարժերը». Դավիթ Սանասարյան
![]() 485 Ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ., 10:10 Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը գրել է. «Մի քանի օրվա մասնավոր մոնիթորինգի ամփոփում Քաղաքի որոշ հատվածներում, հատկապես ծայրամասերում, շարունակվում են մարդկանց կուտակումներն ու կանոնների խախտումով ազատ շարժերը։ Մի քանի հետևություն. 1. եթե մարդկանց կամ նրանց հարազատների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան, շատերը մտածում են, թե իրենք ապահովագրված են։ 2. Վերջին օրերին վիրուսով վարակվածների թվի նվազումը (որը շատ հարաբերական է) մարդկանց մոտ հանգստություն է առաջացնում, որն ավելի վտանագավոր է, քան չափավոր խուճապը։ 3. Թեև այս օրերին ոստիկանությունը մեծ աշխատանք է տանում, այնուամենայնիվ, որոշ հատվածներում թերացումն ակնհայտ է. հիմնականում նկատում եմ, որ հեռախոսի մեջ մտած են, ու շրջակա միջավայրն ուշադրությունից դուրս է։ Սիրելինե՛րս, բոլորս էլ ձգտում ենք ազատության, բայց այս պարագայում, գիտակցված սահմանափակումները դեպի ազատություն տանող ամենակարճ ճանապարհներն են։ Գիտեմ, որ հոգնել եք այս կոչերից, բայց խնդրում եմ, դուք էլ պահպանեք սահմանված կարգուկանոնն ու ինքներդ հորդորեք ձեր հարազատներին ու ծանոթներին նույնը»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
