«Դեռևս պիկին չհասած` սահմանափակումները հանելն անթույլատրելի է»․ Հայկ Մարտիրոսյան
![]() 326 Շաբաթ, 11 ապրիլի, 2020 թ., 14:45 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս պիկին անգամ չհասած՝ սահմանափակումները հանելը՝ ուղղակի անթույլատրելի է: Հատկապես բացօթյա շինարարությունը, տնտեսական խանութների, գիտական հետազոտությունների ոլորտի, տեքստիլ արտադրության բացումն ուղղակի հանցավորության է նման: Զարգացած երկրներում ոչ մի տեղ երկու կարծիք չկա այն մասին, որ մինչև առնվազն հունիս-օգոստոս այս ոլորտները բացելն ուղղակի անթույլատրելի է: Հայաստանի կառավարությունը գնում է սրան, որովհետև չի կարողանում ժողովրդի սոցիալական անվտանգությունն ապահովել: Որովհետև վախենում է սոցիալական պայթյունից: Իսկ ապահովել՝ այս կառավարությունը կարող է, բայց ի զորու չէ: Անընդունակ է: Եվ դրա գինը լինելու են կյանքեր: Միջազգային բոլոր լուրջ մասնագետներն ասում են, որ պիկից դեռևս այսքան հեռու որևէ ոչ առաջնային անհրաժեշտության ոլորտ բացելը որևէ երկրում՝ անպայմանորեն կյանքեր է արժենալու»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
