Անդրանիկ Քոչարյանի անդրադարձը՝ իր որդու՝ բանակ չգնալու հարցին
![]() 408 Հինգշաբթի, 16 ապրիլի, 2020 թ., 20:45 ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է հարցին, թե իր որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո 2 անգամ բաց է թողել զորակոչը. կա՞ որևէ հիմնավորում։ «Այդ հիմնավորումները դուք կարող եք գտնել ՊՆ-ում, իմ որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո հիմա թեզ է պաշտպանել, եթե այդ թեզը չհաստատեն, բնականաբար, գնալու է ծառայության և մի քանի զորակոչ կա, որպեսզի իր 27 տարին լրանա...: Իմ մի տղան հիմա Արցախում ծառայում է, ընդ որում, ինքն ավելի մեծ ուշադրության կենտրոնում է, քան՝ ցանկացած մեր զորակոչիկ, որ ծառայության մեջ է...: Ես խորհուրդ եմ տալիս երեխաներին հանգիստ թողեք, իմ հետ խնդիր ունեք, խնդիրը դրեք իմ առաջ, եթե իմ որդին, որևէ օրենք է խախտել, չկասկածեք, ինքը կպատժվի, բայց ինքը օրենք չի խախտել, ինքն ինքնուրույն ընտանիք ձևավորած անձնավորություն է, շատ հրաշալի կրթություն ստացած և շատ հրաշալի պաշտպանած։ Մնացածը՝ տարկետում ունեցել է, թե՝ ոչ, դա Պաշտպանության նախարարությունից կարող եք ճշտել, եթե անձնական տվյալների հետ խնդիր չունեք»,- ասել է Քոչարյանը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
