«Պարո՛ն վարչապետ, ուղղակի ապշում եմ, որ մինչ օրս Ձեր ենթականերից որևէ մեկը Ձեզ չի զեկուցել»․ Նորայր Նորիկյան
![]() 477 Ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ., 18:10 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Ն․ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հիշեցրել է, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը հեղափոխական ամբիոնից իր կողմից ժողովրդին տված խոստման իրագործումն է։ Միաժամանակ Ն․ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդի լեգետիմ իրավունքն է՝ որոշելու, որ պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը վատ որոշում է։ Ինձ համար իսկապես տարակուսելի է, որ Ն․ Փաշինյանի ընկալմամբ իր իշխանության այլընտրանքը կարող է լինեն Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը։ Ժողովրդին որևէ պարագայում չի կարելի պահել այսպիսի «Սարսափի» մեջ։ Ինչ վերաբերում է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանն ու պարգևավճարների տրամադրմանը, ապա պետք չէ դրանք նույնականացնել։ Աշխատավարձի բարձրացումն այլ հարց է, պարգևավճարը՝ այլ։ Պարո՛ն վարչապետ, ուղղակի ապշում եմ, որ մինչ օրս Ձեր ենթականերից որևէ մեկը Ձեզ չի զեկուցել, որ ժողովուրդը, այո՛, շատ վա՛տ ու բացասաբար է ընդունել պարգևավճարների այս տեղատարափը։ Եթե անգամ Դուք ռազմավարական հարթության մակարդակում ճիշտ քայլ եք արել, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ձեզ չի հաջողվել այն այնպես ներկայացնել, որ հանրության համար ընդունելի լիներ։ Հասարակությայն համար երբևէ չի կարող հասկանալի և ընդունելի լինել մի բան, երբ պետական պաշտոնյան կարող է չաշխատել, արդյունք ցույց չտալ, բայց ամեն ամիս ստանալ աստղաբաշխական պարգևավճար։ Եթե այս տարրական տեղեկատվությունը Ձեզ չի ներկայացվում և Դուք այն չեք տիրապետում և դրա վերաբերյալ համապատասխան հետևություններ չեք անում, ուրեմն Դուք իսկապես մոլորության մեջ եք․․․»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
