«Ստացվում է՝ անարդարությունների ամբողջական վերականգնում Փաշինյան Նիկոլը չի կարող անել». Արփինե Հովհաննիսյան
![]() 371 Ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ., 19:45 ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապօրինի գույքի բռնագանձման, իրավապահների պահվածքի, պատգամավորների անիմաստ ու անտեղյակ հրճվանքի մասին. ԿԱՄ Ժողովրդինը ժողովրդին, բայց դուք ժողովուրդը չեք՝ պարգևավճարները վկա: Այսպիսով, խորհրդարանն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս չեմ մեկնաբանի անտեղյակ ու շուտասելուկի պես բացառապես օրենքի վերնագիրը կարդացած ու կրկնող պատգամավորներին՝ հատկապես ճամբարափոխ եղածներին։ Եթե հիշում եք՝ մեր հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունները հրապարակել էին մի շարք առաջարկներ նախագծի վերաբերյալ, և ուրախ եմ, որ իշխանական ողջ ճամբարից այս նախագծից տեղյակ միակ մարդը՝ նախարար Բադասյանը դրսևորել է որոշակի խելամտություն՝ արձագանքելով որոշ առաջարկների և որոշակի փոփոխություններ մտցնելով: Այսպես՝ 1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25 միլիոն դրամից բարձրացվել է 50 միլիոն դրամի: Սա համադարման չէ, բայց էլի դրական է՝ հաշվի առնելով, որ ժողովրդի վարչապետը հանձնարարել է մարդկանց վարորդներից մինչև օգնական ու խորհրդական ստուգել ու գույք խլել: 2. Փոփոխությունների արդյունքում հստակեցվեց բարեխիղճ ձեռք բերողի (այսինքն՝ անձի, ով չգիտեր ու չէր կարող իմանալ, որ իր ձեռքբերածը ապօրինի է) ապացուցման շեմը։ Այդ անձի դեպքում գույքը ՉԻ ԿԱՐՈՂ վերցվել, եթե իհարկե պետությունը չապացուցի, որ բարեխիղճ ձեռքբերողը սկզբնական սեփականատիրոջ խախտումների մասին գիտեր կամ պարտավոր էր իմանալ: Մեկ անգամ ասել եմ իրավապահներին, հիմա էլ կրկնում եմ՝ բացի ժողվարչապետի ու իր թիմի քաղաքական ու իրավական պատասխանատվությունից դուք ևս իրավական ու անձնական պատասխանատվություն եք կրելու այս օրենքը ԱՊՕՐԻՆԻ կիրառելու համար: 3. Ուսումնասիրություն իրականացնելու ժամանակահատվածը սահմանվել է որոշման կայացմանը նախորդող տասը տարին, (2010-2020) բացառիկ դեպքերում այդ ժամկետը կարող է ընդգրկել մինչև 1991 թվականը ընկած ժամանակահատվածը: Այս փոփոխությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ քաղաքական և իրավական: Քաղաքական իմաստով ուսումնասիրությունից դուրս է մղվում նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլը՝ իր աղմկահարույց սեփականաշնորհումներով ու մասնավորեցումներով, կոռուպցիոն տարբեր գործարքներով, թալանի ամենատարբեր դրսևորումներով: Ստացվում է՝ անարդարությունների ամբողջական վերականգնում Փաշինյան Նիկոլը չի կարող անել, եթե անգամ ցանկանա: Ամփոփելով ասեմ՝ եթե իշխանությունը այս խիստ վտանգավոր գործիքը որոշել է կիրառել համատարած ու իրենց պարգևավճարների ու վոյաժների համար սեփականազրկել բոլոր քաղաքական օպոնենտներին կամ Փաշինյանի վախերի հնարավոր սուբյեկտներին, ապա հիասթափեցնեմ: Եթե նորմալ, առանց հիստերիայի ապացուցեք, որ ապօրինի է, ապա դա բառի ուղիղ իմաստով, պիտի հետ գնա ժողովրդին, բայց ոչ ձեր գրպանը: Դրա եղանակների մասին և ոչ միայն կխոսեմ երկուշաբթի օրվա եթերում: Հ.Գ. Ռուստամ ջան, (հիշում ես չէ՞ չեմ քծնում) իրավապահների համար անպայման դասընթաց արա, ուղեցույց պատրաստիր, քննարկիր, բացատրիր: Չմոռանաս ասել, որ մեկից մի գույք վերցնելուց առաջ, իրենք պիտի բացարձակ մաքուր լինեն, ու այդպիսի գույքեր չունենան»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
