«Ինչո՞ւ պետք է պաշտոնյան, ոչինչ չանելով, աստղաբաշխական պարգևավճարներ ստանա». Նորայր Նորիկյան
![]() 358 Ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ., 23:45 «Առաջին լրատվական»-ի եթերում փաստաբան Նորայր Նորիկյանն անդրադարձել է, Նիկոլ Փաշինյանի՝ օրերս արած այն հայտարարությունը, թե ինքը կարող է ցանկացած պահի անել նոր հեղափոխություն, բերել «այն բարի ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ էին ստանում և լափում էին պետական համակարգը»: «Այդ հայտարարությունն ինձ մոտ էլ է տարակուսանք առաջացրել: Հայաստանի Հանարապետության ժողովուրդն ուղղակի թույլ չի տալու նախկինների կամ նրանց սատելիտների վերադարձը որևէ ֆորմատով: Ինձ համար մտահոգիչ է, որ գործող քաղաքական իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր իշխանության այլընտրանքը տեսնում է Սերժ Սարգսյանին կամ Գագիկ Խաչատրյանին: Սա նշանակում է, որ հեղափոխությունը ոչ միայն չի հաղթանակել, այլ սա կլինի հեղափոխության պարտությունը, ժողովրդի պարտությունը, եթե հանկարծ իշխանության այլընտրանքը դառնան նախկին իշխանությունները: Կարծում եմ, որ նաև այսպիսի մտածելակերպն է խանգարում քաղաքական քարտեզի նորոգմանն ու նոր քաղաքական համակարգի ձևավորմանը: Վստահ եմ՝ ճիշտ ժամանակին ի հայտ կգան քաղաքական ուժեր և անձինք, որոնք որևէ աղերս չունեն նախկին քաղաքական ռեժիմի հետ, և կդառնանա այլընտրանք գործող իշխանությանը...: Հանրությունը չմարսեց պարգևավճարների տեղատարափը: Ինչո՞ւ պետք է պետական պաշտոնյան, ոչինչ չանելով, աստղաբաշխական պարգևավճարներ ստանա, սոցիալական արդարության բաղադրիչը չի կարելի «բռնաբարել»»,- ասել է նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
