«Կորոնավիրուսով հիվանդին տուգանում են հարկերն ուշացնելու համար». Վաչիկ Գրիգորյան
![]() 430 Շաբաթ, 18 ապրիլի, 2020 թ., 14:15 Լրագրող Վաչիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսով հիվանդին տուգանում են հարկերը ուշացնելու համար: Մանրամասները՝ ստորև. Քաղաքացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս և հիմա թոքաբորբով հոսպիտալացված է: Կորոնավիրուս է հայտնաբերել նաև նրա ընտանիքի անդամների մոտ, իսկ սերտ շրջապատի անդամները գտնվում են խիստ մեկուսացման ռեժիմի մեջ: Քաղաքացին ունի հարկային պարտավորություններ, որոնք պատրաստ է վճարել, սակայն վճարումն իրականացնելու համար ՊԵԿ-ից պահանջում են նրա ներկայությունը: Երբ նա զանգահարում է ՊԵԿ-ի թեժ գիծ և ասում է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները վարակակիր են, հետևաբար, չի կարող ներկայանալ ՊԵԿ, թեժ գծից հայտնում են, որ ցանկացած պարագայում, եթե նա չի ներկայանա, վճարումը չի իրականացվի, և դա կունենա իրավական պատժիչ հետևանքներ, քանի որ օրենքի փոփոխություն չի եղել: Քաղաքացուն մինչև ապրիլի 20-ը ժամանակ են տվել, չվճարելու դեպքում խոստացել են տույժ-տուգանքներ կիրառել: Սա ոչ միայն անարդարացի է, այլև անբարոյականության էլեմենտներ է պարունակում: Ինչպե՞ս կարելի է կորոնավիրուսով վարակված անձին տուգանել այն պայմաններում, երբ ֆիզիկապես նա ամենաօբյեկտիվ պատճառով չի կարող ներկայանալ հարկային մարմին: Ցանկանում եմ ՊԵԿ նախագահ Դավիթ ԱՆանյանի ուշադրությունը հրավիրել խնդրի վրա: Պատրաստ եմ տրամադրել նաև քաղաքացու կոնտակտային տվյալները»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
