«Հիմա էլ ապուշների բանակը Բիլլ Գեյթսին է թիրախավորել». Հայկ Մարտիրոսյան
![]() 293 Երկուշաբթի, 20 ապրիլի, 2020 թ., 00:05 Հիմա էլ ապուշների բանակը Բիլլ Գեյթսին է թիրախավորել և փորձում է նոր համաշխարհային հրեշի կերպար ստեղծել: Գեյթսն այն երկու հիմնական միլիարդատերերից մեկն է, որ Ուորրեն Բաֆֆեթի հետ միասին գրավոր երդման շարժում նախաձեռնեցին՝ սեփական ահռելի կարողությունների մեծագույն մասը բարեգործական ծրագրերի հատկացնելու և կտակելու համար: Բիլլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը միլիարդավոր դոլարներ է նվիրաբերել բազում հումանիտար ծրագրերի, զարգացող երկրներում կենսական պատվաստանյութերի հասանելիության, կոյուղային համակարգերի համաշխարհային բարեկարգման և այլ կարևորագույն և հսկայական նախագծերի իրականացմանը: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության՝ ՄԱԿ-ի կազմում ստեղծված առողջապահական միակ բարձրագույն մարմնի ամենախոշոր նվիրատուներից է Գեյթսերի ընտանիքը, իսկ առանց ԱՀԿ-ի՝ երրորդ աշխարհի բազում երկրներ՝ այդ թվում և Հայաստանը, առանց ամենատարբեր բժշկական պարագաների, դեղերի և ծրագրերի կմնան: Եվ ապուշները, մի քանի եզակի հանցավոր ամերիկյան դավադրապաշտների կեղծ քարոզի վրա հիմնվելով՝ հիմա էլ ամեն գնով և ամեն ապուշությամբ փորձում են սատանայացնել մի մարդու, որ եզակի է իր պես հարուստների շարքում: Եվ նույն այդ ապուշներն անգամ չեն լսել այն մարդկանց անունները, որ իսկական միլիարդատեր-հրեշներ են՝ ինչպես Կոխ եղբայրները, Սթիվն Շվարցմանը, Ռուպերթ Մրդոքն ու Ուիլբեր Ռոսսը: Նրանց, որ տանում են աշխարհը դեպի ծայրահեղ աղքատություն և սոցիալական անապահովություն և որոնք ոչնչացնում են համաշխարհային կենսոլորտը՝ այդ ապուշներն անգամ չեն էլ ճանաչում, իսկ նրանք, որ մարդկության համար եզակիորեն կարևոր գործեր են անում՝ անտեղի և անարդարորեն խաչում են և անիծում: Հ.Գ. Խոսքն, իհարկե, չի վերաբերում մեր այն մոլորյալ հայրենակիցներին, որ առանց խորամուխ լինելու թեմայի մեջ՝ դյուրահավատ կերպով սկսում են հավատալ այդ արշավի թեզերին և կիսվել հակագեյթսյան նյութերով: Խոսքը նախևառաջ վերաբերում է նրանց, որ ֆանատիկորեն լծվել են այս անբարո քարոզին և համարում են, որ իրենք հանճար են ու կռահել են «մեծ դավադրության» գոյությունը, իսկ մնացած և կրթված մարդիկ ապուշ են և «ընկել են Գեյթսի ճիրանները»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
