«Այդ տեսանյութը ձեր քաղաքական սնանկության դրոշն է». Հայկ Կոնջորյան
![]() 1003 Երկուշաբթի, 20 ապրիլի, 2020 թ., 09:00 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեզ համար իշխանության կորուստը ոչ թե քաղաքական ձախողում էր, այլ՝ անձնական ողբերգություն, որովհետև իշխանությունը ձեզ համար միշտ եղել էր անձնական խնդիրներ լուծելու երաշխիք, ընդարձակ լափամանի և կեղտոտ փողերով լեցուն քսակի գրավական։ Հեղափոխությունից հետո դուք զրկվեցիք այդ ամենից։ Զրկվեցիք երանելի ամենաթողությունից, զրկվեցիք պերճ խնջույքներից, զրկվեցիք արքունական ստորաքարշ քծնանքի մարաթոնին մասնակցելու ձեր այնքան սիրելի կեսնակերպից։ Եվ ձեր անձնական ատելությունը լցրեց ձեր քաղաքական դատարկությունը՝ մերկացնելով քաղաքականության մասին ձեր պատկերացումների ողջ այլանդակությունը։ Դրա համար դուք ատում եք Նիկոլ Փաշինյանին և այսօրվա իշխանությանը, իսկ ատելությունը քաղաքական ընդդիմախոսության հետ ոչ մի կապ չունի։ Ատում եք ձեր անձնական ողբերգության համար, ձեր կիսատ մնացած երազի համար, որը մեր ժողովրդի մղձավանջն էր։ Այդ տեսանյութը և դրա շուրջ ստորաքարշ ուրախությունը ատելությամբ լցված ձեր քաղաքական սնանկության դրոշն է, որը ծածանվում է քաղաքական դամբարանի գագաթին՝ միշտ վառ պահելով ձեր անփառունակ քաղաքական գոյության հուշը»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
