«Ոչ ոք չի ուզում կրակն ընկնել իր հաղթանակների ձեռքը». Թևան Պողոսյան
![]() 380 Երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ., 04:10 ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սոկրատեսը խոսք ունի՝ փոփոխությունների գաղտնիքը նորն ստեղծելու վրա կենտրոնանալու, ոչ թե հնի հետ կռվելու մեջ է։ Եթե մարդիկ չեն նայում ապագային, ուրեմն ինքներդ ձեզ պիտի հարց տաք՝ ի՞նչն եք սխալ անում, որ այդպես է։ Եթե ապագային միտված ոգեշնչում չեք տեսնում, ուրեմն հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ է համատարած այն ընկալումը, որ «անցյալի հետ է պայքարը»։ Այս իշխանության գոյությունը մեր ժողովուրդն իր հաղթանակն է համարել։ Ինչպես իր հաղթանակն է համարել 1994-ը, 2016-ի ապրիլը։ Ոչ ոք չի ուզում կրակն ընկնել իր հաղթանակների ձեռքը։ Երկիր կառուցեք մեր բալիկների համար։ Այլապես ինչո՞ւ են ձեր քայլերը հանգեցնում նման տպավորության, և ոչ թե սպասումների, որ, ասենք, սա անելով՝ վաղը կունենանք սա, 6 ամիս հետո սա, 5 տարի հետո կհասնենք սրան, որ շարունակենք ընթացքը դեպի 2050-ի այս նպատակակետ։ Չէ՞ որ մեզ այդպես ասվեց 2019-ի օգոստոսի 5-ին՝ Ստեփանակերտում։ Իսկ իրականում այն, ինչ դուք ասում եք, չի նշանակում այն, ինչ մարդիկ լսում են։ Մարդիկ լսում են այն, ինչ իրենք են ցանկանում կամ այդպես են զգում, որ ասվեց։ Ուրեմն՝ խոսքներդ այնպես ձևակերպեք, որ լսենք այն, ինչ ասում եք։ Ցանկանում եք փոփոխություննե՞ր, եղեք այդ փոփոխությունը։ Եղեք ու դարձեք այդ փոփոխությունը։ Դարձեք այդ փոփոխությունը, որովհետև ազնվորեն, աչքերի մեջ նայելով ազնիվ կարծիք հայտնելն ավելի հայրենասիրական է, քան այդ այլևայլ ձևակերպումները։ Այո՛, մենք երկար ճանապարհ պետք է անցնենք, մինչ սովորենք իրար հետ միասին ապրելը, համակեցության նոր կանոնները, բայց այդ ճանապարհն էլ միասին ենք անցնելու։ Այո՛, միշտ չի, որ հենց այս խմբի առաջարկն է լինելու լավը կամ այն խմբի առաջարկները՝ վատը։ Պարզապես պետք է սովորենք միասին գտնել մեր միասնական ճիշտ ճանապարհը։ Դրա համար պետք է մի բան փոխվի՝ բոլորս դառնանք բաց իրար լսելու, իրար հարգելու, իրար համար ցավ ապրելու, իրար փայփայելու համար։ Մեր ուժը հենց իրար հետ միասնական լինելու մեջ է։ Մի՛ բաժանիր, միացրո՛ւ»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
