«Լավ չի, որ էս մի բուռ ազգին խմբերի և ենթախմբերի ենք բաժանում». Շիրակ Բունիաթյան
![]() 344 Երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ., 09:40 Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Փաշինյանի ուղիղ միացումն էի նայում «Մեծ հիասթափության մոդելավորումը» խորագրով։ Լավ չի, որ էլի էս մի բուռ ազգին խմբերի և ենթախմբերի ենք բաժանում, բայց դա հետո։ Վարչապետի թվարկած խմբերի մեջ չտեսա ինձ ու իմ նման հազարավոր մարդկանց, ովքեր հիասթափված են, բայց ո՛չ օլիգարխ են, ո՛չ լրատվամիջոց են, ո՛չ կրիմինալ են, ո՛չ պաշտոնի ակնկալիքով հեղափոխությանը մասնակցած են և ո՛չ էլ իր թվարկած ևս մի քանի խմբերի անդամ։ Այո՛, ես հիասթափված եմ և այժմ հնարավորինս կարճ կասեմ պատճառը, որպեսզի վարչապետն իր թվարկած խմբերին ավելացնի ևս մեկը։ Քանի որ վստահ եմ, որ կան ինձ պես հազարավոր և նույնիսկ հարյուր հազարավոր մարդիկ։ Ինչպե՞ս չհիասթափվես, երբ հեղափոխության օրերին քեզ ամեն կերպ ետ պահող, ձեռքի տակ եղած լծակները հեղափոխության դեմ բանեցնող, հեղափոխությունը ծաղրող և հայհոյող ՀՀԿ պաշտոնյաները, որ դեռ պաշտոնավարում են, վերջերս ԱՅՈ էին քարոզում։ Ինչպե՞ս չհիասթափվես, երբ հեղափոխությունից հետո, շուրջ երկու տարի ստիպված ես երկրիդ կենտրոնում գտնվող ԱՄՈՒԼՍԱՐԻ «պոստերում» կանգնելով պահել տանդ ու երեխաներիդ անվտանգությունը։ Եվ դա այն դեպքում, երբ համայն հայության մեջ կա ձևավորված տեսակետ ԱՄՈՒԼՍԱՐԻ հարցում և ճնշող մեծամասնության պահանջն է, որ այն ՍԱՐ պիտի մնա։ Ինչպե՞ս չհիասթափվես, երբ այսօրվա իշխանության կազմում եղած որոշ մարդկանց պահվածքն ու հայտարարությունները, եթե չեն գերազանցում, ապա հաստատ հավասար են նախկինների հայտարարություններին և պահվածքին։ Այո՛, կան նաև դրական բաներ, բայց դրանք դեռ շղարշված են նշածս բոլոր և էլի լիքը մեծ ու փոքր թերացումներով, բացթողումներով և հեղափոխության տրամաբանությունից զուրկ քայլերով։ Բայցևայնպես այսօր ունենք մեծ շանս, վերականգնելու հանրության շրջանում Ձեր նկատմամբ վստահությունը և ստանալու մարդկանց աջակցությունը։ Դրա համար ուղղակի պետք է վերադառնալ և սկսել իրականություն դարձնել հեղափոխության օրերին ձեր իսկ կողմից հնչեցրած օրակարգը»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
