«Փորձ է կատարվում անուղղակի ազդեցություն ունենալ ներհայաստանյան տրամադրությունների վրա». Կարեն Հովհաննիսյան
![]() 460 Հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ., 04:05 Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ փորձ է կատարվում անուղղակի ազդեցություն ունենալ ներհայաստանյան տրամադրությունների վրա: Բոլորի համար ակնհայտ է հայկական կողմի համար Արցախյան հարցի զգայուն լինելը: Այս շրջանում, երբ աշխարհի թիվ մեկ թեման համաճարակի դեմ պայքարն է, անգամ Իրաքի, Սիրիայի նման մի քանի, իրարից տարբերվող ռազմական հակամարտությունների մեջ գտնվող երկրներում այսօր առաջնայինը համաճարակի դեմ պայքարն է, փորձ է արվում ներհայաստանյան տրամադրություն ստեղծել՝ խոսելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման այս կամ այն նյուանսներից: Այն փաստաթղթերը, որոնք շրջանառվել ու շրջանառվում են, երբեք ընդունելի չեն եղել մեր կողմից՝ տարբեր տեսակի նկատառումենրից ելնելով: Եվ այսօր, այդ փաստաթղթերի առկայության մասին ընդամենը հիշեցնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի այսօրվա իշխանության համար Հայաստանի ներքաղաքական դաշտում որոշակի խնդիրների ստեղծման մտադրություն»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
