Քոչարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունվել
![]() 583 Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ., 22:05 Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից: Դատարանը գտել է, որ պաշտպան Հայկ Ալումյանի կողմից բողոքարկվել է 16.03.2019 թվականի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից չքննելը, այսինքն՝ առկա չէ առաջին ատյանի դատարանի դատական ակտ և պաշտպանի կողմից փաստացի բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի անգործությունը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի լույսի ներքո բողոքարկման ենթակա չէ: Միաժամանակ Դատարանը հարկ է համարել արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ այլ դրույթով նույնպես նախատեսված չէ «16.03.2019 թվականի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից չքննելը» ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոքարկելու հնարավորություն: Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել ՝ պահանջելով Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը ճանաչել ոչ իրավաչափ։ Ավելի վաղ պաշտպանները հայտարարել էին՝ նիստում պատրաստվում են ներկայացնել ՀՀ երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Իսկ երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
