«Ահա թե ուր հասցրեցին իրավաբանությունը». Ռուբեն Մելիքյան
![]() 337 Հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ., 12:20 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդ սիրտ էլ չունի մանրամասն անդրադառնալու քայլականների հերթական խայտառակ նախաձեռնությանը։ Հենց հիմա Կառավարությունը «չզեկուցվող» ռեժիմով քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագիծ՝ սահմանելով մեկուսացման ընթացակարգը։ Ու պատկերացնո՞ւմ եք։ Սահմանում են ինչ-որ պետական մարմնի բանավոր կարգադրության հիման վրա փաստացի ազատությունից զրկվելու հնարավորություն։ Ո՛չ փաստաբանի իրավունք, ո՛չ բողոքարկման գործուն մեխանիզմ։ Ահա թե ուր հասցրեցին իրավաբանությունը։ Ստորև տեքստը, իսկ լինքը՝ մեկնաբանությունում. «Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ և 5-րդ մասերով. «4. Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում՝ գրավոր կարգադրությամբ: Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին և կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
