«Մենք դեռևս բավականաչափ չենք սիրում մեր երկիրը». Կարինե Հարությունյան
![]() 275 Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ., 05:05 Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից կարդում եմ՝ պահանջում ենք, պահանջատեր ենք, հիշում ենք ու պահանջում ենք... Չեմ հիշում՝ ով էր ասել, արտասահմանցի էր. քանի դեռ այս ճանապարհին մարդ կա, որը ծիծաղում է, դուք չեք կարող հաղթել: Հաղթանակը՝ Ցեղասպանության լիակատար ճանաչման հասնելը նկատի ուներ: Մեզանից շատերը տեսել են, թե մեզանից շատերն ինչպես են ծիծաղով, հումոր անելով քայլում Ծիծեռնակաբերդ տանող ճամփով, մինչդեռ այդ ճանապարհն այդպես երկար է՝ խորհելու համար, ոչ թե խոնարհման մեկ վայրկյան լռությունը կանխավ ծիծաղով «փոխհատուցելու»: Մեզանից շատերը գիտեն, թե մեզանից շատերն ինչպես են վնասում մեր պուրակները, այգիներն ու անտառները: Մեզանից շատերը տեսել ու դեռևս տեսնում են, թե ինչպես են պաշտոնյաները թալանել երկրի բյուջեն ու դեռ դրա վրա աչք ունեցողներ կան: Մեզանից շատերը համեստ են, քանի դեռ անհամեստանալու առիթ չեն ունեցել: Մեզանից շատերն ըմբռնող են, քանի դեռ իրենք չեն որոշողը: Մեզանից շատերը կարեկցող են, քանի դեռ կարեկցանքի կարիք ունեն: Մեզանից շատերը... Ասել է, թե՝ քանի դեռ մենք այն չենք, ինչ պահանջում կամ գոնե ակնկալում ենք աշխարհից և կոնկրետ՝ Թուրքիայից, մենք չենք կարող հաղթել: Մենք դեռևս բավականաչափ չենք սիրում մեր երկիրը: ...Իսկ քարահունջցի պապիկը պիտի տեղ հասներ իր ճերմակ-կարմիր վարդերով»: |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
